Site icon woman.am

Ննջասենյակ գույներ և հանգստություն

հանգիստ, ննջասեյակ

Տան ( ննջասենյակ ) դասավորությունն ու կահավորումը նախևառաջ պետք է նպատակ ունենա ապահովել տանտերերի հանգստությունն ու հարմարավետությունը, այնուհետև կարելի կլինի մտածել նորաձևության ու թրենդերի մասին:

Այս առումով չափազանց կարևոր է, որ հանգստավետ լինի ննջասենյակը, քանի որ այստեղ անցնում է մեր վերականգնման ու լիցքաթափման կարևոր ժամերը: Իսկ պատերի գույները կլինեն ննջասենյակի նշանակության կարևորագույն բաղադրիչը:

Եթե Ձեր ննջասենյակը մուգ գույներ ունի, անկախ նրանից, դա Ձեր սիրած գույնն է, թե ոչ, պատրաստ եղեք որ ճնշվելու եք: Ուսումնասիրությունները փաստում են, որ մուգ և խիտ (կանաչ, կարմիր, կապույտ, շագանակագույն) գույները ճնշում են՝ առանց բացառության: Ընդ որում, Դուք առաջին հայացքից կարող եք Ձեզ լավ զգալ, վայելել պատերի հրաշալի տեսքը, բայց միևնույն է, դրանք իրենց բացասական ազդեցությունն ունենալու են:

Բաց, թափանցիկ գույները՝ վարդագույն, երկնագույն, մոխրագույն, ունեն սառնության զգացողություն թողնելու հատկություն: Այս դեպքում անհրաժեշտ է կահավորել առավել մուգ երանգների կահույքով ու վարագույրներով:

Կապույտ գույնն ամենաքնացնողն է: Ուսումնասիրությունները փաստում են, որ կապույգ գույն ունեցող ննջասենյակ նախընտրում են տղամարդիկ, ինչպես նաև գերհոգնածություն ունեցող կանայք:

Հանգիստ քուն ունենալու համար խորհուրդ է տրվում