Advertisementjobs.am

Ժամանակակից աշխարհում կանայք իրենց դերի բացահայտման և պարզաբանման կարիքն ունեն:

Որն է կնոջ դերն ամուսնության մեջՄի քանի տասնամյակներ առաջ կանանց ազատագրական շարժումների պատճառով կատարված սոցիալական փոփոխությունները խեղաթյուրել են կնոջ դերային առանձնահատկությունները:
Բացի այդ, նոր հնարավորություններով լեցուն ժամանակակից աշխարհը փոխել է կյանքի, կնոջ, զգացմունքների, սովորությունների և առաջնահերթությունների մասին մեր պատկերացումները: Սակայն փաստը մնում է փաստ, որ կնոջ դերն ընտանիքում անփոխարինելի է, հատկապես՝ երեխաների դաստիարակության, ընտանիքում հաջողության և բարեկեցության հարցում:

Ամուսնության մեջ կնոջ դերը մեծ է: Վերջին տարիներին կանայք հաճախ են հարցնում՝ ինչու՞ հենց ես պետք է զոհաբերեմ ինձ հանուն ամուսնության պահպանման: Նրանք զարմանում են, որ միայն իրենց է տրված ընտանիքում բոլորի ցանկությունները գուշակելու պարտականությունը:  Պետք չէ մոռանալ, որ դուք եք պատասխանատու   երջանիկ ամուսնության և ներդաշնակ ընտանիքի համար:

Սիրելի՛ կանայք, այս խորհուրդները նրանց համար են, ովքեր կարևորում են երջանիկ ամուսնության և ընտանեկան կյանքի բանաձևը:

Որն է կնոջ դերն ամուսնության մեջԻ տարբերություն տղամարդկանց՝ կանայք ավելի հեշտ են հարմարվում ցանկացած իրավիճակին:
Ամուսնական կյանքում կանայք դառնում են տղամարդու օգնականը:
Պետք չէ նախատել կամ քննադատել ամուսնու մասնագիտությունը, ասելով` «դու ընդամենը վարորդ ես կամ կոշկակար»:
Նույնիսկ ամուր ընտանիքներում այս երևույթն ազդում է հարաբերությունների և  զգացմունքների վրա:

Խելամիտ կինը մշտապես հետևում է ամուսնու առողջությանը: Ի վերջո, ըստ վիճակագրության, տղամարդիկ 10 տարի ավելի քիչ են ապրում, քանի կանայք:

ամուսնական կյանքումԳեղեցիկ կինը պետք է մնա գեղեցիկ և հմայիչ ամուսնության առաջին օրվանից սկսած:
Նա պետք է լինի նորաձև և գրավի սիրելիի հետաքրքրությունը:
Տղամարդիկ գնահատում են կանացի գեղեցկությունը և հպարտանում իրենց կանանցով:

Ամուսնությունը ձեր երջանիկ հարաբերություններիշարունակությունն է, ուստի փորձեք լինել հետաքրքիր կին ամուսնու համար և հոգատար մայր երեխաների համար: