Տեսած կլինեք ցուրտ եղանակին բարակ կոշիկներով  ու ոտքերը բաց քայլող աղջկա:  Վերնաշապիկի արձակված վերին մի քանաի կոճակն էլ, կարծես, ավելի գայթակղիչ է դարձնում նրան…

Չէ որ կանանց մարմնի հենց այդ հատվածներն են հետաքրքրում տղամարդկանց: Կարծրատիպն է այսպիսին:

Մոլորություն է կարծել, որ տղամարդկանց ուշադրությունը կարելի է շեղել շքեղ լանջաբացվածքով: Տգեղ ու դժգոհ դիմագծով կնոջը դա հաստատ չի փրկի:

Իրականում տղամարդիկ ամենից առաջ կնկատեն ժպտացող, հետո նոր արտահայտիչ ու գրավիչ տեսքով կնոջը: Ապացուցված է: Տղամարդիկ չեն սիրում դեպրեսիաների ու անվերջ բողոքների հակված կանաց, դա նրանց պետք չէ:

Սակայն ժպտերեսիկներին խորհուրդ կտանք զգույշ լինել: Գեղեցիկ ատամնաշարը մերկացնել հարկավոր է չափավոր, հակառակ դեպքում հիմարիկի տպավորություն կթողնեք: Տղամարդկանց հիմարիկները ևս չեն հետաքրքրում, համենայն դեպս, երկար ու լուրջ հարաբերությունների համար:

Վիճակագրությունը վկայում է, որ տղամարդկանց 70 տոկոսը կնոջը հանդիպելիս առաջին նայում է նրա․.. աչքերին, նոր միայն գնահատում մնացածը:

Աչքերի գեղեցկությունն ու գույնը հատկապես այստեղ էական չեն: Մի ջանացեք հատուկ լինզաներով ու ընդգծումով խոշորացնել կամ փոխել աչքերի գույնը, գլխավորն այստեղ հայացքն է, աչքերի արտահայտությունը:

Հմայելու գաղտնիքները տիրապետելիս անպայման ուշադրություն դարձրեք դրան, սովորեք խոսել  հայացքով: Դիմացինի նկատմամբ հետաքրքրվածությունը ևս շատ հեշտ է ցույց տալ հայացքով: Աչքերը հոգու հայելին են ու թարգմանիչը…. Զգույշ եղեք, նրանք չպատմեն ավելին, քան պետք է… Ամեն բան իր ժամանակին:

Չմոռանանք մազերի մասին: Դրանց բնական, կամ բնականին մոտ գույնը միշտ ավելի գրավիչ է տղամարդկանց մեծամասնության համար: Քչերին կգրավի վառ կանաչ կամ ծիրանագույն մազերով կինը, չնայած, եթե անկեղծ լիենք, նրան բազմության մեջ չնկատել չի լինի: Այստեղ ևս, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, ուստի, եթե ձեր զուգընկերը նախընտրում է նման ծայրահեղություններ, նվիրեք նրան այդ հաճույքը: Նրա գնահատականը հաստատ կլրացնի մյուս բոլոր բացերը:

Ոտքեերը… Ահա կանացի այն զենքը, որ թաքցնել չի ստացվի: Ժամանակակից տղամարդկանց, սակայն, չես գրավի միայն գեղեցիկ ոտքերով, դրանք նաև պետք է լինեն խնամված ու թավշե…

Գեղեցիկ խնամված եղունգները ևս ոչ պակաս կարևոր են, բայց այստեղ էլ ուշադրություն… Լուրջ մտադրություններով տղամարդուն, ամենայն հավանականությամբ, կվախեցնեն ձեր երկար եղունգները:

Տնային տնտեսության մեջ վարժ կինը նրա երազանքն է, իսկ դուք ձեր այդ եղունգներով միայն սուրճ ու ձվածեղ պատրաստողի տպավորութւյուն կարող եք թողնել: Այնպես որ շեշտը դնում ենք եղունգների խնամվածության և ոչ թե երկարության վրա:

Որպես վերջաբան ավելացնեմ, որ անկախ ամեն ինչից, տղամարդիկ բոլոր ժամանակներում էլ հավանել են բնական արտաքինով ու մարմնի բնական մասերով կանանց:

Ճիշտ մատուցելով ու ներկայացնելով ինքներդ ձեզ՝ մի օր հաստատ կարժանանաք այն սպիտակ ձիով ասպետի ուշադրությանը: Դա այնքան մոտ է: