Երբ անհրաժեշտ է լինում ամեն օր ճաշ պատրաստել և մի քանի ժամ անցկացնել խոհանոցում, թվում է թե խոհարարությունը դառնում է պարզապես անհրաժեշտ ձանձրալի զբաղմունք:

Հետևյալ խորհուրդները կսովորեցնեն, թե ինչպես հաճույք ստանալ խոհարարություն անելուց.

Մաքրեք ձեր խոհանոցը, խոհանոցային դարակները և պահարանները:

խոհարարություն

Մաքուր և հարմարավետ միջավայրում շատ ավելի հեշտ և հաճելի է աշխատել, քան խառնաշփոթ հիշեցնող տարածքում: Իհարկե, փոքր խոհանոցի դեպքում դժվար է ամեն բան շարել ըստ դասավորության և հետևել իդելակա մաքրությանը, սակայն եթե ամենօրյա մաքրությունը դարձնեք սովորություն, Ձեր գործը կհեշտանա:

Պատրաստեք առողջ կերակուրներ

խոհարարություն

Երբ Դուք ընտանիքի, ընկերների և ինքներդ Ձեզ համար համար պատրաստում եք սննդարար, համեղ և միևնույն ժամանակ առողջ սնունդ, Դուք ինքներդ գոհ եք մնում Ձեզնից և բավարարվածության զգացողություն ունենում:

Ձեռք բերեք սուր և հարմարավետ դանակ

Ինչ էլ որ պատրաստելիս լինեք, դանակը խոհանոցում ամենաօգտագործվող գործիքն է և այն պետք է լինի որակյալ և հարմարավետ:

 

Պատրաստեք այնպիսի սննունդ, որը Ձեզ դուր է գալիս

խոհարարություն

Վերհիշեք այն սնունդը, որ որևէ տեղ փորձել եք և հավանել: Փորձեք գտնել դրա բաղադրատոմսը: Ուսումնասիրեք համացանցում նույն ճաշատեսակի տարբեր բաղադրատոմերը, մի վախեցեք փորձարկումներից և գտեք Ձեզ ամենահաճելի տարբերակը: Եվ իհարկե մի մոռացեք գրանցել այն Ձեզ մոտ:

Գնահատեք յուրաքանչյուր վայրկյանը

Երբ մի քանի ժամ խոհանոցում անցկացնելուց հետո ընտանիքը գնահատում է Ձեր ջանքերը և Դուք գիտեք, որ հնարավոր լավագույնն եք արել Ձեր սիրելիների համար առողջ և օգտակար սնունդ պատրաստելով, Դուք գնահատում եք նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը և այն ջերմ մթնոլորտը, որ Ձեր պատրաստած ճաշի սեղանի շուրջ ստեղծվում է: Ձեզ համար << խոհարարություն >> բառը դառնում է ոչ միայն գործողություն, որը պետք է անել, այլ նաև հաճելի ժամանցի տարբերակ։