Եթե դուք ամեն գիշերը ներխուժում եք խոհանոց, քանի որ ուտելու անդիմադրելի  ցանկություն ունեք և չեք կարող անում ազատվել այդ ցանկությունից, ապա  դուք անհանգստանալու լուրջ պատճառ ունեք:

Ընդհանրապես, մարդկային օրգանիզմը գործում է այնպես, որ քնելն ու ուտելն անհամատեղելի են, ինչը պայմանավորված է հորմոններով:

Քնի ժամանակ մեր օրգանիզմում արտադրվում է լեպտին, որն ազդում է  ախորժակի վրա և առաջացնում հագեցվածության զգացողություն:

Մինչդեռ գրելինը, որը հայտնի է  որպես քաղցի հորմոն, ազդարարում է սովի մասին:

Գիշերը ուտելու անդիմադրելի ցանկությունը կախված է նաև  նախորդ օրվա գործողություններից, օրինակ՝ քնի  խանգարումը, սնունդի ոչ բավարար քանակի ընդունումը կամ մեծ քանակությամբ կալորիաների այրումը:

Սակայն, եթե գիշերային քաղցը կրկնվում է  մեկ շաբաթ շարունակ, ապա միգուցե կան խնդիրներ, որոնք արտահայտվում են  այս ձևով:

Ամենից հաճախ այս  երևույթը նկատվում է նրանց մոտ, ովքեր ունեն քաշի ավելցուկ, նյարդային խանգարումներ կամ օգտագործում են դեղամիջոցներ: Գիշերը ուտելու ցանկություն առաջանում է նաև այն դեպքում, երբ  օրվա ընթացքում օրգանիզմը բավարար քանակությամբ սնունդ չի ստանում:

Այս դեպքում ստամոքսը դատարկ է, և ուտելու ցանկությունն առաջանում է  անկախ մարդու կամքից: Իհարկե, ժամանակի ընթացքում մարմինը հարմարվում է  այդ սննդակարգին, և գիշերային քաղցն անհետանում է:

Հետազոտությունները ցույց են տվել, որ գիշերը ուտելու սովորությունը կապված է նաև սթրեսային վիճակի հետ, հատկապես  դեպրեսիա և անհանգստություն ունեցող մարդիկ ռիսկային գոտում են: Այս մարդիկ պնդում են, որ գիշերային ժամերին սնվելը թեթևացնում է սթրեսային վիճակը: Սա, իհարկե, լավ չէ, քանի որ ժամանակի ընթացքում դառնում է  սովորություն:

Թեև, գիշերային ժամերին սնվելն օրգանիզմին սարսափելի վնասներ չի պատճառում, այնուամենայնիվ,  գիշերային կանոնավոր սննդակարգը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, օրինակ՝ նվազեցնել արտադրվող ինսուլինի մակարդակը, ազդել քնի որակի, տրամադրության  վրա  և առաջացնել հուզական անհանգստություն:

Այս սովորությունից ազատվելու համար մասնագետներն առաջարկում են մի շարք տարբերակներ, օրինակ՝ գիրք կարդալ, ֆիլմ դիտել կամ մեդիտացիա անել:

Գիշերային ժամերին սնվելու փոխարեն դուք կարող եք զբաղվել ձեր սիրելի զբաղմունքով և մոռանալ ուտելու մասին: