[pullquote]Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է հաճելի զգացողություններ պարգևել սիրելիին և գոնե մեկ անգամ մտածել է էրոտիկ մերսում անելու մասին: [/pullquote]
Էրոտիկ մերսումն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է, պարզապես պետք է կիրառել մի քանի հեշտ հնարքներ: Մերսումը կարելի է իրականացնել լոգարանում:
Տղամարդիկ խենթանում են, երբ սիրելին դիպչում է իրենց մազերին և ձեռքի ափերով մերսում գլուխը, ապա՝ մեջքը: Էրոտիկ մերսման համար կատարյալ է հասմիկի բույրը:
Էրոտիկ մերսումն անմոռանալի դարձնելու համար պետք է կատարել փուլերով:
- Սկզբում մերսեք ձեռքերը և ոտքերը: Նրբորեն դիպչեք նրա ձեռքերին՝ շարունակ փոխելով շարժումների ինտենսիվությունը: Այնուհետև, մերսեք ոտքերը՝ կենտրոնից դեպի ծայրերը:
- Մերսեք մեջքը: Շարժումները սկսեք պարանոցից, ապա դանդաղորեն շարժվեք դեպի ներքև: Մեջքի ներքևի հատվածում ձեռքի ափով կարող եք ավելի ինտենսիվ շարժումներ անել:
- Մերսեք կրծքավանդակը և որովայնը: Կրծքավանդակի մասում շարժումները պետք է լինեն թեթև, քանի այս հատվածում մաշկն ավելի նուրբ է և զգայուն: Տղամարդու մարմնի շատ էրոգեն գոտիներ գտնվում են որովայնի հատվածում, հատկապես՝ պորտի շրջանում, ուստի եթե ցանկանում եք մերսումը լիարժեք դարձնել, ձեռքերով շրջանաձև շարժումներ արեք:
- Խուսափեք մերսումներ անել ինտիմ հատվածներում: Եթե չեք ցանկանում, որ մերսումը բուռն սիրախաղի վերածվի, ապա մոռացեք ինտիմ մասերում մերսումներ անելու մասին: Փոխարենը կարող եք ձեռքերով հպվել ազդրերին և նրբորեն շոյել ծնկները:
Եթե այս քայլերից հետո ձեր սիրելին դեռ չի քնել, ուրեմն դուք ամեն բան ճիշտ եք արել 😉




