Համբույր
Կանանց և տղամարդկանց վերաբերմունքը համբույրին շատ տարբեր է։:
Կան մարդիկ, ովքեր բացարձակ ՉԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ համբուրվելը, խուսափում են կամ կարևորում են հարաբերությունների միայն սկզբնական շրջանում, հետո ոչ, ինչն այդքան էլ ցանկալի չէ։
Համբույրը
- միայն շրթունքների հպումը չէ, այլ առաջին հերթին սիրելիի հետ շփման միջոց,
- սիրախաղի անբաժանելի և շատ կարևոր մասն է, զգացմունքի արտահայտման միջոց,
- կարող է արտահայտել փաղաքշանք, կիրք, սեր կամ ատելություն։
Համբույրի ժամանակ թույլ ես տալիս դիմացինին մտնել անձնական տարածություն և փոխանակվել որոշակի ինֆորմացիաներով․
զգացողություններ, ֆերոմոններ, և գենետիկ տեղեկություններ թքի միջոցով։ Բացի այդ, այն պատկերացում է տալիս անձի սեքսուալության մասին՝ դրանով իսկ հնարավորություն տալով հասկանալ, այդյոք կա համապատասխանություն թե ոչ։
Տարբերում են մակերեսային և խորը համբույր։
- Մակերեսային համբույրները սեռական հարաբերության անփոխարինելի մասնիկն են։
Առանց դրա ինտիմ մտերմությունը կորցնում է իր գրավչությունը։ - Լեզվի մակերեսին կան բազմաթիվ ընկալիչներ, որոնք հնարավորություն են տալիս զգալ սիրելիի մարմնի համը։
- Խորը համբույրները կրքի դրսևորման միջոց են, որի ժամանակ կարելի է անել ամենատարբեր իմպրովիզները, ավելի հետաքրքիր դարձնել սեռական կյանքը և զուգընկերոջ հետ հարաբերությունները։ Կարելի է օգտագործել մրգի փոքրիկ կտորներ, կոնֆետ, սառույց, և այլն
տեխնիկան
պետք է սկսել մակերեսային համբույրից, որից հետո պրոցեսի մեջ ընդգրկել նաև լեզուն,
համբուրվելուց առաջ կարելի դիպչել սիրելիի կզակին, հանգիստ շնչելով՝ բարձրանալով դեպի վեր և մատով դիպչելով շուրթերին,
կարգավորել շնչառությունը, որն ի դեպ շատ կարևոր է նաև սեռական հարաբերության ընթացքում, մասնավորապես օրգազմի ժամանակ։
Ճիշտ շնչառությունը ուժեղացնում է սեքսուալ զգացողություններ։ Կարևոր է, որ զույգի շնչառությունը լինի սինխրոն։
Բացի այդ , պետք է վայելել ամեն վայրկյանը։
Համբույրը զույգի միջև ուժեղ հուզական կապ է ստեղծում, և միայն դրա շնորհիվ նույնիսկ զույգը կարող է հասնել բավարարվածության:
Կարևորեք այս գեղեցիկ երևույթը՝ անկախ հարաբերությունները ինչ մակարդակի են։ Այն միշտ պետք է լինի զույգի հարաբերություններում
Dr. Lusine Stepanyan


