Կանայք ինչ միջոցի ասես, որ չեն դիմի տղամարդկանց ուշադրությունը գրավելու և նրանց սիրուն արժանանալու համար: Առաջին միջոցը, որ նրանք մտածում են, գեղեցիկ ու խնամված լինելն է: Սա, անշուշտ, շատ կարևոր է, սակայն միայն արտաքին գեղեցկության մասին հոգ տանելը բավական չէ: Կան շատ ավելի կարևոր հատկանիշներ, որոնք կնոջն իսկապես գրավիչ են դարձնում:
Ահա թե ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա կինը, որպեսզի գրավիչ լինի տղամարդկանց աչքերում:
Ինքնավստահ
Ինքնավստահ կինը գիտի, թե ով է ինքը: Նա ոչ մեկի կարիքը չունի, ով կասի իրեն, թե ինչքան լավն է: Նա գիտի դրա մասին: Նա գոհ է ինքն իրենից: Նա ունի հստակ արժեքներ ու սկզբունքներ և միշտ հավատարիմ է դրանց: Նա գիտի՝ ինչ է անում և ինչի համար է անում: Նա հավատում է ինքն իրեն, իր նպատակներին և անում է այնպես, որ կողքինները ևս հավատան դրանց:

Հետաքրքիր և ուրախ
Գրավիչ կինը միշտ հետաքրքիր արկածներ է որոնում և ուրախանում դրանցից: Նա չի վախենում նոր բաներ փորձելուց, նոր վայրեր գնալուց, նոր ուտելիքներ ուտելուց: Նա անընդհատ ուզում է նոր գիտելիքներ ձեռք բերել. դա հետաքրքիր ու ուրախալի փորձ է նրա համար: Այո՛, տղամարդիկ սիրում են արկածներ փնտրող կանանց:
Կանացի և գեղեցիկ
Գրավիչ կինը չի տառապում նորաձև լինելու մոլուցքով: Նա գիտի կանացի լինելու գաղտնիքը և բավարարվում է դրանով: Նա կարող է գեղեցիկ ու կանացի լինել և՛ բարձրակրունկ կոշիկներով, և՛ հողաթափերով: Կանացի կինը հավասարապես գրավիչ է և՛ սեքսուալ զգեստով, և՛ սովորական ջինսե տաբատով: Նրան ծանոթ չէ փողոցային ու բռի խոսելաոճը: Նա գիտի ինչպես ժպտալ և դա հաճախ է անում: Նա պարզապես գիտի, թե ինչպիսին պետք է լինի իսկական կինը:

Խելացի
Գրավիչ կինն ինտելեկտուալ է ու խելացի, սակայն չի պարծենում դրանով: Նա միշտ գիտի՝ ինչ է կատարվում աշխարհում, միշտ տեղեկացված է ամեն ինչից, և նրա հետ զրուցելն իսկական հաճույք է: Սա չի նշանակում, որ գրավիչ կինը պարտադիր պետք է զինված լինի ամենատարբեր գիտելիքներով, այլ նշանակում է, որ նա ցանկանում է սովորել և ձեռք բերել ուսուցանող ու օգտակար գիտելիքներ: Եվ դա, իրոք, գրավիչ է:
Անմիջական և սիրալիր
Գրավիչ կինը միշտ կարողանում է ստեղծել հարմարավետ, անմիջական ու հաճելի մթնոլորտ իր և շրջապատի մարդկանց համար: Նա խոսում է ժեստերի լեզվով ու գրավիչ խոսքով: Նա հաճախ է ժպտում, նայում զրուցակիցների աչքերի մեջ և հետաքրքրությամբ լսում նրանց: Նրա հետ զրուցելն իսկապես հաճելի է բոլորի համար: Սիրալիր լինելը գրավիչ է տղամարդկանց համար:

Ցանկանում է մայր դառնալ
Գրավիչ կնոջը հաջողվում է դառնալ երեխաների սիրելին: Նա հրաշալիորեն լեզու է գտնում բոլոր երեխաների հետ: Նա սիրում է երեխաներ և ցանկանում է ունենալ իր սեփական երեխան: Տղամարդը չի կարող ունենալ ընտանիք, եթե կին չունի, ով ևս ցանկանում է երեխաներ ունենալ, ուստի մայր դառնալու ցանկությունը ևս կարող է կնոջը գրավիչ դարձնել տղամարդկանց աչքերում:



