Գեղեցկության նախապայմանը՝ առողջություն

Կնոջ օրգանիզմը նուրբ համակարգ է՝ փոխկապակցված շղթաներով: Եթե այն աշխատում է տարիքին և բնության օրենքներին համահունչ, ապա յուրաքանչյուր տարիքում էլ կինը կարող է լինել գեղեցիկ և կյանքով լի:

Բնության կողմից տրված հոմեոստազի խախտվելու պարագայում մենք ունենում ենք որոշակի խնդիրներ հետադարձ կամ անհետադարձ, որոնք վերածվում են պաթոլոգիաների: Կնոջ օրգանիզմը օժտված է նաև մի առանձնահատկությամբ. այն ունի հայելիներ: Ինչպես օրինակ դաշտանային ցիկլը:

Կրելով ցիկլիկ բնույթ՝ այն ապահովում է կնոջ օրգանիզմում ձվազատումը հետևաբար հղիանալու ունակությունը:

Դաշտանային ցիկլը հորմոնալ կառավարվող պրոցես է, որի ռեալիզացմանը մասնակցում են մի քանի գեղձեր, հետևաբար տարբեր հորմոններ:
Օրգանիզմում փոխկապակցված աշխատում են հիպոֆիզը, հիպոթալամուսը, վահանաձև գեղձը, մակերիկամները և ձվարանները:
Իսկ այս ամբողջ համակարգի աշխատանքի արտացոլումը տեսանելի է այն օրգաններում, որտեղ առկա են թիրախ բջիջները: Դրանք են արգանդը, կրծքագեղձերը, մաշկը, մազերը և այլն: Այսպիսով մենք ունեք մի համակապակցված աշխատանք, որով պայմանավորված է կնոջ արտաքինը և հղիանալու ունակությունը:

Եթե կնոջ արտաքինում առկա է որևիցե տեսանելի խնդիր օրինակ մարմնի կամ դեմքի վրա մազածածկութ, մարմնի քաշի ավելացում, մազաթափություն, հատուկ ուշադրության է արժանի դաշտանային ցիկլի բնույթը տևողությունն ու հաճախականությունը, ոչ քիչ կարևոր է տրամադրության փոփոխությունները, ապա դիտարկել է պետք խնդիրը որպես օրգանիզմում առկա պաթոլոգիա: Պետք է բոլոր քայլերն անհապաղ ուղղել խնդրի հայտնաբերմանը, և լուծել այն՝այսինքն բուժել:

Բուժելով պատճառը՝

մենք ունենալու ենք տեսանելի խնդրի կամ արտաքին դեֆեկտի շտկում, օրգան համակարգերի ֆունկցիայի կարգավորում: Հասկանալի է, որ շտկելով միայն արտաքին դեֆեկտը, ապագայում խնդիրն ավելի է խորանալու դեֆեկտը չի կարգավորվելու և մենք առնչվելու ենք ավելի խորացված և բազմապրոֆիլ պաթոլոգիաների հետ:

Երբեմնՙ առանց խորքային խնդիրը գիտակցելու, կանայք որոշում են ավելորդ մազածածկույթից ազատվել էպիլյացիայի միջոցով: Մինչդեռ խնդիրը՝ հորմոնալ փոփոխություններն ու պաթոլոգիաները մնում են՝ ունենալով ավելի ծանր հետևանքներ:

Նույն տրամաբանությամբ և գիրության ու ավելորդ քաշի խնդիրը փորձեր է արվում շտկել ֆիթնեսի, դիետաների, տարատեսակ միջամտությունների օգնությամբ: Մինչդեռ հորմոնալ ֆոնի պատշաճ շտկումը կարող է ինքնաբերաբար լուծել և գիրության ու ավելորդ քաշի խնդիրը:

Ցանկացած կին գանգատների պարագայում կամ էսթետիկ պրոցեդուրայի նախապատրաստվելիս առաջին հեթին պետք է այցելի գինեկոլոգի զննություն:
Տաթևիկ Ղորուխչյան
Գինեկոլոգ-սոնոգրաֆիստ, բժշկական գիտությունների թեկնածու

Leave a Comment