Խոզի մսի պատրաստման մի եղանակ մայրիկի բաղադրատոմսերից։
Բաղադրիչներ՝
խոզի միս (ազդրի կամ վզի մասից ) – 3-4 կգ,
սխտոր – 2-3 ատամիկ,
աղ, սև և կարմիր պղպեղ,
դափնու տերև, բուրավետ հատիկ պղպեղ
Պատրաստում՝
Խոզի միսը մինչև եփելը մի քանի ժամ թողնել աղաջրում:
Ջրից հանել, սուր դանակով ծակծկել: Երևացող կողմը թողնել անվնաս, այդպես ավելի գեղեցիկ կստացվի:
Սխտորը բարակ շերտերի բաժանել:
Մսի վրա դանակով խոռոչ բացել, տեղադրել դափնու տերևի մի կտոր, սխտորի մի շերտ, աղ, պղպեղ անել, հատիկ պղպեղ մտցնել խոռոչը:
Աղն ու սև, կարմիր պղպեղները կարելի է խառնել նախապես:
Թողնել մի կես ժամ, ապա փայլաթիթեղով փաթաթել միսը, դնել 170 աստիճան ջեռոցի մեջ և եփել 3-4 ժամ: Երբ միսը գրեթե պատրաստ լինի,փայլաթիթեղը բացել, թողնել որ միսը կարմրի՝ ջեռոցում ջերմաստիճանը դարձնելով 200 աստիճան:
Ապա հանել, հեռացնել փայլաթիթեղը, բարակ շերտերով կտրատել և մատուցել որևէ սուոսի հետ, օրինակ՝ կերոլյան սոուսի։
Անուշ լինի
