Site icon woman.am

Ոզնի

Խմորը:

Ձու – 6 հատ
Շաքարավազ – 2 բ.
Կարագ – 200 գր.
Թթվասեր – 2բ. կամ 500գր
Սոդա – 1 թ.գ. կամ 2թ.գ փխրեցուցիչ
Ալյուր – 2.5-3 բ.
Վանիլին

Կրեմ:

Ձվի դեղնուց – 2 հատ
Կաթ – 1բ.
Ալյուր – 2 ճ.գ.
Շաքարավազ – 1բ.
Կարագ – 200 գր.
Վանիլին

Խմորի պատրաստման եղանակը։

Հարիչով լավ հարել փափուկ կարագը, ավելացնել շաքարավազը ու նորից լավ հարել: Մեկ-մեկ ավելացնել ձուն ու հարել մինչև դառնա համասեռ զանգված: Ավելացնում ենք թթվասերը ու արդեմ սիլիկոնե կամ փայտե գդալով զգուշորեն խառնում ենք խմորը: Սոդան հանգցնում ենք քացախով և ավելացնում խմորին (բաղադրատոմսում քացախը չկա քանի, որ հիմնականում սոդան հանգցնում են թթվասերով, բայց ես նախնտրում եմ քացախով` ում ոնց հարմար կլինի: Եթե օգտագործելու եք փխրեցուցիչ, ուրեմն փխրեցուցիչը խառնում ենք ալյուրին:) Եվ վերջապես ալյուրը` 2.5 բաժակը հանգիստ կարող եք ավելացնել, եթե կարծում եք, որ խմորին էլի է ալյուր պահանջվում, ավելացրեք մնացած 0.5 բաժակնել,եթե ոչ` ոչ: Վանիլին: Պետք է ստացվի թթվասերի կամ կեքսի խմորին նման խմոր: Եթե խմորը շատ պինդ ստացվի, շատ չոր և ոչ համեղ յոժիկներ կստացվի: Բաժանում ենք եկրու մասի և պատրաստում 180 աստ. 15-20 րոպե: Երբ պատրաստի լինի, քանի դեռ չի սառել, հարմար բաժակով կտրում ենք կլորակներ 6-8 սմ տրամագծով: Նմացորդներից պատրաստում ենք մանր փշրանքներ:

Կրեմի պատրաստման եղանակը:

Դեղնուցները հարել գդալով, ավելացնել շաքարավազը, ալյուրը և լավ խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Կամաց-կամաց ավելացնում ենք կաթը և մարմանդ կրակի վրա եփում մինչև պնդանալը: Թողնում ենք որ սառչի և ավելացնում վանիլինը: Առանձին հարում ենք շատ փափուկ կարագը և քիչ-քիչ կարագին ավելացնում ենք արդեն սենյակային դերմաստիճանի եփովի կրեմը:
Վերցնում ենք մի կլորակը լավ <<կրեմապատում>> ենք, վրան տեղադրում երկրորդ կլորակը, նորից լավ <<կրեմապատում>> և մի լավ թավալում ենք նախապես պատրաստված փշրանքների մեջ: Թողնել մի գիշեր սառնառանում, բայց պոլիէթելեն տոպրակի մեջ (առանց դրա փշրանքները չորանում են): Ստացվում է շատ համեղ, շատ փափուկ թխվածք: