«Victoria’s Secret»-ի մոդելների կատարյալ կազմվածքի պես կազմվածք ունենալն այլևս երազանք չէ:
Պարզապես պետք է հետևել հատուկ սննդակարգի և կանոնավոր մարզվել: Պետք չէ հուսահատվել կամ բարդույթավորվել, փոխարենը հիշեք, որ մոդելներն էլ սովորական մարդիկ են, ովքեր կատարյալ կազմվածքով չեն ծնվել, այլ մեծ աշխատանքի արդյունքում են դրան հասել: Ինչպես ասում են՝ գեղեցիկ մարմինը ստեղծվում է խոհանոցում:
Ներկայացնում ենք «Victoria’s Secret»-ի մոդելների դիետայի գաղտնիքները։
Կանաչ հյութ
Կանաչ հյութն առողջարար է, պարունակում է վիտամիններ և սննդարար հավելումներ: Այն պատրաստված է կանաչ մրգերից և բանջարեղեններից:
Այս հյութը պատրաստելու համար հարկավոր է՝ 1 բանան, 2 տանձ, 1 ցողուն նեխուր, սպանախ և գազար՝ ըստ ճաշակի, կիտրոն և օրգանական մեղր՝ ըստ ճաշակի։
Պետք է խմել մարզումներից անմիջապես հետո:
Վարսակի շիլա
Չկա ավելի առողջ նախաճաշ, քան վարսակի շիլան: «Victoria’s Secret»-ի մոդելների համար սա ամենակարևոր սնունդն է:
Ոչ մի շաքար
Մոդելները խուսափում են շաքար պարունակող մթերքից, փոխարենը օգտագործում են բնական և առողջ սնունդ:
Ոչ մի արագ սնունդ
Կանայք սիրում են աշխատանքային ծանր օրվանից հետո գնալ տուն և պատվիրել իրենց սիրելի պիցցան: Նրանք չեն սիրում գնումներ անել և պատրաստել:
Արագ սնունդը հիանալի ընտրություն է: Սա այն վատ սովորություններից է, որից միշտ խուսափում են «Victoria’s Secret»-ի մոդելները:
Պատրաստել սեփական ուտելիքը
Մոդելներն իրենք են պատրաստում իրենց կերակուրը: Այսպես նրանք խուսափում են ավելորդ կալորիաներից և շաքարից, ինչպես նաև մաշկի խնդիրներից:
Տնային պայմաններում պատրաստվող բաղադրատոմսերը պետք է ներառեն կաղամբ, գազար, սունկ և լոլիկ:
«Victoria’s Secret»-ի մոդելները երբեք իրենց չեն տանջում և չեն հրաժարվում սնվել: Նրանք միշտ հավասարակշռություն են պահպանում:
Մի մոռացեք, որ նրանք նույնպես մարդկային էակներ են և ցանկանում են մի ամբողջ ափսե սպագետտի ուտել: Երբեմն իրենք իրենց թույլ են տալիս դա։
