Site icon woman.am

Տորթ՝ Шутка (Կատակ )

Աննա Ամոյանն առաջարկում է Ամանորին պատրաստել այս չափազանց մատչելի, հեշտ խմորեղենը: Կատակը կատակ, բայց մեր գործերը մնացին: Woman.am-ի խոհանոցում մեզ նոր բացաայտումներ են սպասում:

Անցանք գործի: Գրում ենք բաղադրիչները:

 Խմորի համար

2 ձու

2 բաժակ շաքարավազ /200-250 գ բաժակով/

2 բաժակ մածուն

2 ճաշի գդալ քացախ

2 թեյի գդալ սոդա

4 ճաշի գդալ կակաո

1.5 սուրճի բաժակ բուսայուղ /մոտ 150 գ/

2 բաժակ ալյուր

 

 Կրեմի համար

250 գ կարագ

1-2 տուփ եփած խտացրած կաթ

Վանիլին

1 ճաշի գդալ կոնյակ

 

Նախ ասեմ, որ այս խմորեղենը Աննան պատրաստել է ջեռոցի մեծ տապակով, եթե ձևամանը փոքր է, կարող  եք չափաբաժինը պակասեցնել:

Իմ բոլոր բաղադրատոմսերն ու մյուս բոլոր մշակումները կարող եք գտնել  իմ՝ Arusyak Hokhiokyan’s group ֆեյսբուքյան էջում: Գրանցվեք, միացեք իմ խմբին՝ նորույթներն առաջինը տեսնելու և բոլոր հուզող հարցերին պատասխան ստանալու համար:

Էլեկտրական հարիչ չենք օգտագործելու խմորի համար: Ձեռքի հարիչով հարում ենք ձուն և շաքարավազը: Այնուհետև ավելացնել հերթով մնացած բաղադրիչներն ու վերջում մաղելով ավելացնել ալյուրը:

Ստացվում է թույլ խմոր:

Բաժանում ենք երեք մասի, քսում յուղաթղթի վրա ու թխում նախապես միջինը 180 աստիճան տաքացած ջեռոցում  7-10 րոպե: Թխված լինելը ստուգում ենք ատամի չոփիկով:

Աննան զգուշացնում է, որ շերտերը շաատ նուրբ ու անչափ փափուկ են ստացվելու, ուստի դրանք խորհուրդ է տալիս տեղափոխել միայն այն ժամանակ, երբ կրեմով միացնելու լինեք իրար,ավելորդ անգամ շերտերը տեղափոխելուց խուսափեք, որ չվնասվեն:

Շերտերն իրար միացնում ենք հետևյալ կրեմով:

Պատրաստում ենք կրեմը:

Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք հարիչով մի քանի րոպե: Կարագը պետք է լավ սպիտակի, սա կարևոր է: Այնուհետև քիչ-քիչ ավելացնում ենք նույնպես սենյակային ջերմաստիճանի եփած  խտացրած կաթն ու շարունակում հարել: Ստացված կրեմին ավելացնում ենք կոնյակն ու վանիլինը՝ ըստ ճաշակի:

Կրեմը պատրաստ է:

Այս կրեմով իրար ենք միացնում թխված շերտերը, առատ կրեմ ենք քսում նաև վերին շերտին:

Մեր օգնականն իր խմորեղենը, ինչպես տեսնում եք լուսանկարում, ձևավորել է կակաոյով, իսկ դուք ինչպես կվարվեք, թողնում ենք ձեզ: Պատրաստելու դեպքում կիսվեք մեզ հետ. Փորձի փոխանակումը իմացության լավագույն աղբյուրն է:

Հեշտությամբ հաղթահարեցինք այս նրբությունը, այս համեղությունն ու շոկոլադագույն քաղցրությունը:

Խնայած ժամանակը կարող եք տրամադրել ինքներդ ձեզ, սիրելի կանայք: Տոներին գեղեցիկ զարդարված սեղանից բացի պետք է լինի նաև խնամված ու տոնական տեսքով տանտիկին:

Սիրով ձեր՝ woman.am