Site icon woman.am

Տարբեր ազգերի ավանդական հարսանեկան զգեստները

Հարսանեկան սպիտակ զգեստը Արևմտյան հարսանիքների խորհդանշանն է, որի համար պարտական ենք Վիկտորիա թագուհուն:  1840 թվականին, երբ 20-ամյա թագուհին ամուսնանում էր արքայազն Ալբերտի հետ, իր հարսանքին կրում էր սպիտակ զգեստ, և այդ ժամանակից ի վեր հարսանեկան ավանդական զգեստը միայն սպիտակն է:  Մինչ այդ՝ հարսանեկան սպիտակ զգեստ կարող էին կրել միայն վերնախավի ներկայացուցիչները:

Ամբողջ աշխարհում հարսանեկան ավանդույթներն ազդում են նաև հարսանեկան զգեստի  վրա, որն ակնհայտ երևում էր 20-րդ դարում: Այս ֆոտոշարքը ցույց է տալիս նախորդ ժամանակաշրջաններում տարբեր մշակույթների  հարսանեկան ազգային զգեստներին բնորոշ գույնը, կտորը, գործվածքի տեսակը և այն զարդերը, որոնք կանայք կրում էին միայն հարսանեկան զգեստի հետ:

Տիբեթի քոչվոր ցեղերից մեկի այս հարսնացուն կրում է այնպիսի հարսանեկան զգեստ, որը կարող էին իրենց թույլ տալ միայն հարուստները:

 

 

Պաղեստինցի հարսնացուն կրում է ավանդական հարսանեկան զգեստ, որը նաև թիկնոց ունի:

Հունգարացի այս հարսն ու փեսան նույնպես ազգային հարսանեկան հանդերձանքով են:

 

Այս հարսնացուն Տիբեթից է, ով հարուստ ընտանիքի դուստր է:

Հունգարիայից այս հարսն ու փեսան կրկին ավանդական հարսանեկան հագուստ են կրում:

Հարսնացուն կրում է լեհական ազգային հարսանեկան զգեստ:

 

Պաղեստինցի այս հարսը կրում է  ավանդական հանդերձանք՝ ցույց տալու, որ ամուսնացած է:

Լուսանկարում նորվեգացի հարսնացուն և ամուսնացած կինը ավանդական զգեստներով են:

Լուսանկարի հարսնացուն ներկայացնում է հունական հարսանեկան զգեստի առանձնահատկությունները:

Այս երկու հարսնացուները կրում են չինական հարսանեկան զգեստ:

Լուսանկարում պատկերված հարսն ու փեսան լեհական ավանդական զգեստներով են, որոնք զարդարված են գունավոր փետուրներով: Այդ փետուրները հաջողություն և սեր են խորհրդանշում:

 

Ճապոնացի հարսնացուն և իր մայրը ճանապարհորդում են գնացքով: Հարսը ավանդական հանդերձանքով է:

Իտալացի երիտասարդ ամուսինները լուսանկարվել են ազգային հարսանեկան զգեստներով:

Լուսանկարում ֆրանսիացի ամուսիններ են, որոնք ավանդական հանդերձանքով են:

Իտալիայում գոյություն ուներ մի ավանդույթ, ըստ որի՝ հարսնացուն պարտավոր էր նստել միևնույն հագուստով երկու սպասավորների մեջտեղում:

Չինացի հարսնացուն ձեռքին նաև հարսանեկան ծաղկեփունջ ունի:

Ավանդական հագուստով այս հարսն ու փեսան Սլովակիայի ներկայացուցիչներն են: