Site icon woman.am

Փախնել ժամադրությունից՝ չվիրավորելով նրան

Photo a young couple having a disasterous first date. Young woman looks annoyed as her date seems more excited about his phone than he is about being with her.

Գրեթե բոլորս էլ կյանքում հայտնվել ենք այնպիսի իրավիճակներում, երբ հուզված և անհամբեր սպասել ենք մեր ժամադրությանը:

Հաղթահարելով նյարդային լարվածությունը և հուզմունքը՝ մենք շտապում ենք հանդիպման, սակայն 5 րոպե անց հասկանում, որ այն  մեր կյանքի ամենավատ օրն է:)

Այդ դեպքում ի՞նչպես վարվել: Ի՞նչ անել, երբ հանդիպել ենք շովինիստի կամ ձանձրալի մեկին, և չենք ցանկանում նրա հետ նույն վայրում մնալ: Անշուշտ, ժամադրության գնալն ավելի բարդ է, քան, օրինակ՝ համերգ կամ թատրոն գնալը, հատկապես այն դեպքում, երբ չգիտենք՝ ինչպես կարձագանքի մեր դիմացինը: Այսպիսով՝ առաջարկում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն կողմնորոշվել նույնիսկ ամենաբարդ  իրավիճակներում:

  1. Նշիր հանդիպմանը հատկացված ժամանակը: Առաջին ժամադրության ընթացքում միանշանակ պետք է սահմանել կոնկրետ ժամանակ, որից հետո կարելի է գնալ ընկերների հետ հանդիպմանը կամ այցելել մայրիկին: Իհարկե, գնալուց առաջ պետք է զգուշացնել:
  2. Նա «մոլորեցրել» է քեզ իր լուսանկարներով: Հանդիպման ընթացքում դու բացահայտում ես, որ նա մի քանի անգամ ավելի վատն է, քան լուսանկարներում: Այս դեպքում վստահաբար կարող ես ասել՝ «Դուք նման չեք լուսանկարներում պատկերված մարդուն: Ես կցանկանայի հանդիպել մեկին, ով ազնիվ է»:
  3. Դու վախենում ես նրանից: Հանդիպման սկզբում նա շատ քնքուշ էր, սակայն մեկ գավաթ գարեջրից հետո բառացիորեն անտանելի դարձավ: Այս իրավիճակում անմիջապես պետք է լքել հանդիպման վայրը և մոռանալ նրա մասին:
  4. Նա հեռախոսից կախվածություն ունի: Սա բավականին լուրջ պատճառ է նրա մասին բացասական կարծիք կազմելու և նրան մոռանալու համար:
  5. Նա քեզ դուր չի գալիս: Իրականում կարելի է հանգիստ սրճել նրա հետ, վայելել գեղեցիկ երեկոն, շնորհակալություն հայտնել հանդիպման համար և բացատրել, որ միմյանց համար չեք:

Եվ վստահ եղեք, Դուք կգտնեք նրան 😉

#freelance jobs #եփած խեցգեին #թարգանել