Site icon woman.am

Մեղրով և ընկույզով տորթ

Մայրիկի բաղադրատոմսերից ներկայացնում ենք մեղրով և ընկույզով տորթի բաղադրատոմսը։

Բաղադրիչներ.

ձու – 3 հատ,
շաքարավազ – 1.5 բաժակ,
մեղր – 150 գ,
կարագ – 150 գ,
ընկույզ – 150 գ,
ալյուր – 500 գ,

Կրեմ.

յուղալի թթվասեր – 800 գ,
շաքարավազ – 2 բաժակ,
վանիլային շաքարավազ – 2 տուփ

Պատրաստման եղանակ․

Խոր ամանի մեջ խառնել ձուն, շաքարավազը, մեղրը, ընկույզը, փափկած կարագը:
Աստիճանաբար ավելացնել ալյուրն ու մեկ տուփ փխրեցուցիչ:
Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Խմորը երեք մասի բաժանել, թաց ձեռքով տարածել յուղաթղթով ծածկված տապակի վրա:
Թխել 190 աստիճան տաք ջեռոցում 10 րոպե:
Խմորի շերտը պետք է կարմրի:
Հանել ջեռոցից, թողնել հովանա և հանել թուղթը:
Պատրաստել կրեմը:  30%-ից ոչ պակաս յուղայնության թթվասերը հարել, աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Խմորը դնել և կրեմ քսել վրան: Երկրորդ շերտը դնել, նորից կրեմ քսել: Դնել երրորդն ու ողջ տորթը ծածկել կրեմով: Զարդարել ընկույզի փշրանքով:

Անուշ լինի ։)