Site icon woman.am

Կիտրոնով տորթ

Կիտրոնով տորթի բաղադրատոմս շատերն են փնտրում, անձնական նամակով անգամ շատ եմ նման հարցում ստացել: Ահա և պատասխանը: Աննայի Կիտրոնով տորթը:

Տեսքը հրաշալի է, այնպես չէ՞: Մեր տաղանդավոր Աննան ի՞նչն է վատ պատրաստում, որ սա էլ չստացվեր 😉

Գրենք բաղադրիչները

Խմորի համար

6 ձու

2.5 բաժակ շաքարավազ

400 գ թթվասեր՛

2 թեյի գդալ սոդա

4 ճաշի գդալ բուսայուղ

0.5 կիտրոնի հյութ

3-3.5 բաժակ ալյուր

 

Կրեմի համար

1.5 բաժակ կաթ

1 բաժակ շաքարավազ

3 ճ գդալ ալյուր

250 գ կարագ

0.5 կիտրոնի հյութ

Խմորը պատրաստելուց առաջ հիշեցնեմ, որ իմ գրած կամ մշակած բաղադրատոմսերը կարաղ եք գտնել իմ ֆեյսբուքյան խմբում՝ Arusyak Hokhikyan’s group:

Սկսեցինք պատրաստել խմորը:

Թասի մեջ հարում ենք ձուն և շաքարավազը: Շատ երկար հարելու կարիք չկա, կարող եք անգամ ձեռքի հարիչով աշխատել:

Հետո ավելացնում ենք մնացած բաղադրիչներն՝ ըստ հերթականության: Ալյուրն անպայման պետք է լինի մաղած,  ցանկալի է, որ մաղեք անմիջապես խմորի թասի մեջ:

Խմորը բաժանում ենք 2-3 մասի և թխում 180 աստիճա նախապես տաքացված ջեռոցում՝  մինչ պատրաստ լինելը:

Պատրաստում ենք կրեմը:

Կաթը, շաքարավազն ու ալյուրը լավ խառնում ենք, դնում կրակին, եփում մինչ պնդանա: Թողնում ենք հովանա: Այնուհետը լավ հարում ենք կարագը, գդալ-գդալ կարագի վրա լցնում ենք արդեն սառած եփովի կրեմն ու շարունակում հարել: Վերջում ավելացնում ենք մնացած կես կիտրոնի հյութն ու վերջ, կրեմը պատրաստ է:

Այս կրեմով միացնում ենք մեր ստացած շերտերն ու քսում նաև վերջին շերտին:

Պատրաստի խմորեղենը ձևավորում ենք կիտրոնի կեղևի քերուկով:

Հեշտ էր, չէ՞: Իսկ դուք անհանգստանում էիք:

Սա էլ ձեզ woman.am-ից՝ տոնական սեղանի խմորեղենի ընտրանին թարմացնելու համար: