Site icon woman.am

Ինչպես առօրյան ճիշտ կազմակերպել

Եթե դուք մշտապես  այս ու այն կողմ եք շտապում և փորձում ամեն բան հասցնել, ապա նման իրավիճակում լավագույն տարբերակը առօրյան  ճիշտ կազմակերպելն է:
Այն անհատական գործընթաց է, սակայն ներառում է որոշ համընդհանուր սկզբունքներ, որոնց կարող են հետևել բոլորը: Առաջին հերթին, դուք պետք է առանձնացնեք այն գործողությունները, որոնք որոշել եք կատարել և, ըստ այդմ, ավելի արդյունավետ գրաֆիկ  կազմել:
Այսպես դուք կխնայեք ձեր ժամանակը և օրգանիզմի ներքին էներգիան: Ժամանակի ընթացքում ճիշտ կազմակերպված առօրյան սովորություն է դառնում:

Այսպիսով՝ առօրյան ճիշտ կազմակերպելու  և ժամանակն արդյունավետ կերպով օգտագործելու համար հարկավոր է, նախևառաջ, որոշել  գործողությունները:
Որպեսզի հիշել գործողությունների հերթականությունը և կրկնել ամեն օրվա համար, խորհուրդ ենք տալիս ձեր նոթատետրում նշումներ կատարել:

Նշեք այն գործողությունները, որոնցում ընդգրկված եք:
Դրանք կարող են ներառել՝ քուն, զբոսանք, աշխատանք, գնումներ և այլն:
Եթե որոշել եք ձեր օրը ճիշտ կազմակերպել, ապա նշեք ձեր բոլոր նախասիրությունները,  օրինակ՝ ճաշ պատրաստել, կիթառ նվագել, ընկերների հետ զվարճանալ և այլն:
Այնուհետև, որոշեք յուրաքանչյուր գործողության տևողությունը:
Օրն ավելի արդյունավետ օգտագործելու համար ուշադրություն դարձրեք այն գործողություններին, որոնց  հատկացված ժամանակը կարելի է կրճատել:
Օրինակ, եթե ձեր աշխատանքի վայրը մթերային խանութի կողքին է, ապա աշխատանքից առաջ կամ հետո կատարեք ձեր բոլոր գնումները:
Ընկերոջ հետ սուրճ խմելու փոխարեն նրա հետ զբոսանքի գնացեք, այդպես դուք կքայլեք և կմարզվեք, որը  առավոտյան չեք հասցնում անել:

Եթե առավոտյան գործողությունների համար ժամանակացույց եք մշակել, ապա նմանատիպ ժամանակացույց պետք է սահմանել նաև այն գործողությունների համար, որոնք կատարում եք երեկոյան, երբ աշխատանքից տուն եք վերադառնում:

Ըստ գրաֆիկի՝ աշխատանքից վերադառնալուց հետո դուք պետք է ընթրեք, շ մի փոքր հանգստանաք կամ հեռուստացույց դիտեք:
Նախքան քնելը,  15-20 րոպե պետք է տրամադրել այն գործողությունների կատարմանը, որոնք նախապես որոշել էիք:
Առավոտյան ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար ցանկալի է քնելուց առաջ պատրաստել հագուստը,  որ կրելու եք հաջորդ օրը:

Չնայած մանրակրկիտ սահմանված գրաֆիկին, մարդը պետք է  է միշտ ճկուն  և պատրաստ լինի, քանի որ շատ հաճախ անկանխատեսելի դեպքերի պատճառով առօրյան փոխվում է:
Օրինակ՝ աշխատավայրում հանդիպումը կարող է երակարձգվել, տուն վերադառնալիս խցանման մեջ եք մնացել կամ էլ  երեխաներն են հիվանդացել:

Եթե առօրյան կազմակերպելու համար գրաֆիկ եք մշակել, ապա դրան պետք է հետևեք ամեն օր, այլապես ձեզ համար  խառնաշփոթ իրավիճակ կստեղծվի:

Առօրյան ճիշտ կազմակերպելու դեպքում դուք կպահպանեք ձեր տոկունությունը և բարձր տրամադրությունը: