Գարեջրով խոզի բուդ մայրիկի բաղադրատոմսերից։
Բաղադրիչներ՝
խոզի բուդ,
սոխ – 1 գլուխ,
թթվաշ խնձոր – 1 հատ,
գազար – 1 հատ,
հատիկ պղպեղ, դափնու տերև,
համեմի սերմ, սամիթի սերմ, մանանեխի հատիկներ,
մեղր – 1 ճ. գդ.,
գարեջուր – կես լիտր
Պատրաստման եղանակ՝
Բուդը հոսող ջրով լավ լվանալ, ծակծկել, թողնել սառն աղաջրում: Ապա ջուրը թափել, կաթսայի մեջ կրկին ջուր լցնել:
Գազարը, սոխը, խնձորը խոշոր կտրատել, լցնել կաթսան, ավելացնել հատիկ պղպեղը, աղ, դափնու տերևներ:
Եփել յուրաքանչյուր կիլոգրամին մեկ ժամ հաշվարկով (այսինքն` 4 կգ-անոց բուդը եփել 4 ժամ), փրփուրը պարբերաբար հեռացնել:
Թողնել, որ միսը մնա արգանակի մեջ և ներծծի համեմունքների բույրն ու համը: Սոտեյնիկի մեջ խառնել գարեջուրը, մեղրը, մանանեխը, մարմանդ կրակի վրա դնել, անընդհատ խառնել:
Բուդը արգանակի հանել, տեղափոխել տապակի մեջ: Վրան լցնել գարեջրի սոուսը, մանանեխի, համեմի, սամիթի սերմերը խառնել, շաղ տալ վրան:
Միսը դնել 180-190 աստիճան ջեռոցում և եփել, մինչև կեղև ստանա:
Անուշ լինի ։)
