Եթե դրան գումարենք պատրաստման տեխնիկան ու մնացված օժանդակ բաղադրիչները, կստացվի իսկական գլուխգործոց: Ինչպես ասում են՝ ամեն հանճարեղ բան պարզ է: Նման պարզ ու շատ համեղ աղանդերի բաղադրատոմսով այսօր մեր խոհանոցում է Վարդուհի Ստեփանյանը:
Ելակասերներ, հավաքվեք խոհանոցում, աշխատանքը սկսում ենք: Այս գլուխգործոցը ստանալու համար նախ հարկավոր է վերցնել 500 գ ելակ, լվանալ այն ու յուրաքանչյուր հատիկը բաժանել 3-4 մասի: Առանձին ամանի մեջ լցնում ենք 1 նարնջից քամված հյութը, 4 ճաշի գդալ օղի, 4 ճաշի գդալ շաքարավազը, լավ խառնում ենք մինչ շաքարավազը հալվի, որից հետո լցնում ենք ելակների վրա ու մեկ ժամով դնում սառնարանը: Բայց դեռ չենք ավարտել: Սկսվում է աշխատանքի երկրորդ փուլը: 150 գ սերուցքը լավ հարում ենք մի պտղունց վանիլինի հետ:
Լավ հարելուց հետո ավելացնում ենք 200 գ կաթնաշոռը՝նախապես առանձին 4 ճ գդալ կաթի հետ լավ հարած: Վերջ: Այսքանն էր, ասում էի չէ՝ մեր այսօրվա գլուխգործոցը որքան գեղեցիկ ու համեղ է, նույնքան էլ պարզ է ու շատ հեշտ: Հիմա պահարանից դուրս բերեք ձեր ամենսիրուն պնակներն, ու սկսենք մատուցելու պատրաստությունը:
Սառնարանից դուրս ենք բերում ելակով զանգվածը, հավասարաչափ լցնում ամեն մի պնակի մեջ, որից հետո վրան լցնում ենք կաթնաշոռով զանգվածը: Զարդարեք անանուխի թերթիկներով, հարած սերուցքով կամ ինչպես կամենաք:
Վարդուհի Ստեփանյանը ձևավորման իր տարբերակն է առաջարկում. նայեք լուսանկարին: Վերջնական ձևավորումից հետո կարելի է մատուցել, իսկ եթե ձեր հյուրերը դեռ չեն ժամանել, հոգ չէ: Մեր գլուխգործոցը նրանց հանգիստ կսպասի սառնարանում:
Պատրաստեք ու վայելեք ձեր սիրելիների հետ, հուսով եմ՝ հավանեցիք:
