Բանանով տորթը ցուրտ եղանակին տրմադրությունը բարձրացնելու լավագույն միջոցներից մեկն է, առավել ևս, որ այն պատրաստելը շատ հեշտ է՝ օգտագործելով մայրիկի բաղադրատումսը։
Բանանով տորթի համար անհրաժեշտ է՝
3 բանան
3 ձու
6 ճ/գ շաքարավազ
4 ճ/գ թթվասեր
100գ կարագ
1 թ/գ սոդա
1,5 բաժակ ալյուր
Կրեմի համար`
1 ճ/գ կակաո
4 ճ/գ թթվասեր
4 ճ/գ շաքարավազ
1 բանան
Պատրաստման եղանակ՝
Քայլ 1. Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել թթվասեր և սոդա, հետո ավելացնել կարագ։
Քայլ 2. Խառնուրդին ավելացնել մաղած ալյուրը
Քայլ 3. Բանանները կտրել խորանարդիկներով, ալյուրապատել և լցնել խմորի մեջ, զգուշությամբ խառնել։ Խմորը լցնել ձեթով քսված թավայի մեջ, դնել ջեռոցը 30 րոպեով՝ 180°C տաքությամբ։
Քայլ 4. Պատրաստում ենք կրեմը։ Հարիչով խառնել բանանը, թթվասերը և շաքարավազը քսել տորթի վրա և դնել սառնարանը 1 ժամով։
Քայլ 5․ Վրայից ցանել շոկոլադ կամ կակաո։ Տորթը պատրաստ է։
Անուշ լինի
