Adventures tour operator-ը բացահայտեց Աբու Դաբին տուրիստական ընկերությունների համար

Արաբական միացյալ էմիրությունները դինամիկ ու շարունակաբար զարգացող երկիր է։  Թեև այս երկրի մայրաքաղաքն Աբու Դաբին է, տուրիստական հոսքերը հաճախ են ուղղվում դեպի Դուբայ։ Այսօր Դուբայը թվում է աշխարհի կենտրոնը, որտեղ գալիս են մարդիկ մեծ բիզնեսի կամ փոքր վաստակի, տարբերվող զվարճանքի ու գիտակցված թանկ շոփինգի համար։ Այս քաղաքում կյանքը եռում է՝ չնայած որ բավական թանկ է որոշ տուրիստական ուղղությունների համեմատ։

Աբու Դաբին Արաբական միացյալ էմիրությունների ամենահարուստ էմիրությունն է։ Այստեղ կենսակերպի շքեղությունն ու էլիտարիզմն առավել ընդգծված են։ Դուբայի բնակչության, տուրիստական հոսքերի խտացումից, շինարարական բումից ի վեր այստեղ են բնակություն հաստատում երկրի մեծահարուստները՝ նախընտրելով համեմատաբար ավանդական կենսակերպն ու հանդարտությունը։

Աբու Դաբին իր հանդարտությամբ հիշեցնում է 2000-ականների սկզբի Դուբայը։ Բայց զարգացած ենթակառուցվածքներով ու օր-օրի ավելացող տեսարժան ու զվարճանքի վայրերով, կրթական կենտրոններով, առևտրի մոլերով, հյուրանոցային բարձրակարգ ցանցով, ծառայությունների մատուցման որակով ու հյուրընկալությամբ բացարձակ չի զիջում թե՛ Դուբային, թե՛ աշխարհի ամենազարգացած ու հաջողված տուրիստական ուղղություններին։

Օրերս Adventures tour operator – ի ջանքերով Աբու Դաբիի տուրիստական մշակույթը բացահայտելու հնարավորություն ունեցան հայաստանյան 80 տուրիստական կազմակերպություն։

Այս մեգանախագիծն իրականացվել էր Adventures Tour Operator-ի և Աբու Դաբիի դեպարտամենտի համագործակցության արդյունքում։

Հունիսի 23-27-ն անցկացված CIS Summit 2024-ին մասնակցում էին նաև 160 տուրիստական ընկերության ներկայացուցիչ ԱՊՀ այլ երկրներից։ Միջոցառմանը մասնակցում էին Աբու Դաբիի 35 բարձակարգ հյուրանոցներ, որոնց ներկայացուցիչները ծանոթացնում էին գործընկերներին իրենց հյուրանոցների ծառայություններին, համագործակցության պրոցեսներ էին քննարկվում։

Հայկական տուրիստական ընկերությունները հնարավորություն ունեցան տեղում ծանոթանալ ու քննարկել իրենց հոզող հարցերը հյուրանոցների պատասխանատուների հետ։ Այս գործընթացը կարևոր է Հայաստանում զբոսաշրջիկներին հյուրանոցների մասին պատշաճ ու վստահելի տեղեկատվություն փոխանցելու համար։ Այսուհետ մասնակից տուրիստականները հյուրանոցների ցանկը կներկայացնեն ոչ թե օնլայն ստացված լուսանկարների միջոցով, այլ վաճառքներում կօգտագործեն իրենց սեփական կարծիքն ու հյուրանոցների պատասխանատուներից անձամբ ստացված տեղեկությունները։

Որոշ հյուրանոցներ իրականացված այցերն ու կեցությունն էլ ավելի մեծ վստահություն կհաղորդեն գործընթացներին։

Հանդիպման ընթացքում եղան նաև այլ թեմաներով քննարկումներ՝ մարքեթինգի, բիզնեսի զարգացման վերաբերյալ։

Անցնող օրերին հյուրերը հնարավորություն ունեցան այցելել նաև Աբու Դաբիի տեսարժան վայրեր՝ հանրահայտ Շեյխ Զայեդի մզկիթը, Բազմաթիվ զվարճանքի վայրեր ունեցող Յաս կղզու  Sea World-ը, Սաֆարի տուր ունենալ կենդանաբանական այգում, ծանոթանալ էմիրությունների ստեղծման պատմությանը Ալ Ջահիլի ամրոցում, Քասր Ալ Մուհաջի թանգարանում, համաշխարհային մշակույթի էքսպոնատներին ծանոթանալ Լուվր Աբու Դաբի թանգարանում։

Այս հագեցած այցին յուրօրինակ համուհոտ էին տալիս արաբական յուրահատուկ խոհանոցի ուտեստները։ Արևելյան հիլով սուրճը, համեմունքների առատությունն ու բացառիկ հյուրընկալությունը խմբի հետ էին ամեն պահի։

Մեգա տուրի մասնակիցները դեռ երկար կհիշեն անցնող հագեցած օրերը, մանավանդ, երբ դրանք դառնան առավել առարկայական համագործակցություն ու գործարքներ։

Ամփոփելով նշենք, որ Adventures tour operator-ն ու Booktour.am համակարգը ստեղծված են թե՛ անհատների, թե՛ տուրիստական ընկերությունների համար։ Բացառիկ համաձայնագրերի արդյունքում ընկերությունն իր գործընկերներին է առաջարկում տուիստական փաթեթներ ու հնարավորություններ՝ բացառիկ ցածր արժեքով ու պայմաններով։ Սա վերաբերում է ոչ միայն ԱՄԷ-ին, այլև աշխարհի ամենատարբեր երկրներին։

Հասցե՝ Մաշտոցի 14
Հեռ․՝ 055 615004

Կայքեր՝
Տուրիստական ընկերությունների համար՝  Adventures.am (https://agent.armadventures.am/search_tour),

Տուրիստների համար՝ booktour.am

 

Leave a Comment