Փոքրիկ գաղտնիքներ չգիրանալու համար

Գիտե՞ք՝ որ սեզոնին են մարդիկ ավելի շատ գիրանում: Այո՛: Հենց ձմռանը:
Այս տվյալներն են տալիս դիետոլոգները՝ հիմնվելով վիճակագրական տվյալների վրա: Սակայն պետք է նկատել, որ իրականում յուրաքանչյուր մարդու գրանալու պատճառներն ու պայմանները տարբեր են: Հետևաբար, միևնույն սկզբունքները տարբեր մարդկանց դեպքում տարբեր արդյունքներ են ունենում:
Խոսենք ձմեռային սեզոնին գիրանալու մասին:
Ձմռանը դանդաղում է մեր նյութափոխանակությունը: Հետևաբար, կիլոգրամները կպչում են մեր մարմնին ու այդպես էլ կմնան, եթե հատուկ միջոցներ չձեռնարկենք:

Ձմռանը մենք գիրանում ենք, որովհետև համեմատաբար քիչ ենք ջուր խմում: Սա միանգամայն բնական է: Ցուրտ եղանակին մարմնից հեղուկի հեռացումը համեմատաբար դանդաղ է ընթանում, և հետևաբար հագեցման զգացողությունը չի թողնում, որ մարդը խմի այնքան քանակով ջուր, որը կօգնի նյութափոխանակության ակտիվությանը:

Շատ բան պայմանավորված է ձմեռային սննդակարգով: Բնականաբար, մենք ավելի շատ ենք ուտում հատիկներ՝ լոբազգիներ, ձավարեղեն, կարտոֆիլ և մակարոնեղեն: Միչդեռ, այս սննդամթերքից հնարավոր է լինում հնարավորինս խուսափել թարմ բանջարեղենի սեզոնին:

Կան մի քանի պարզ թվացող գաղտնիքներ, որոնք կարող են օգնել չգիրանալ:
Վաղ առավոտյան նվազագույնը 2 բաժակ, իսկ առավելագույնը 4 բաժակ սենյակային ջերմաստիանի ջուր խմեք: Աշխատեք ոչինչ չուտել կամ չխմել մինչև 45 րոպե:

Ուտելուց առաջ խմեք մեկ բաժակ ջուր և հակառակը, մի՛ խմեք ուտելուց հետո մինչև մեկ ժամ:

Մրգերն ու բանջարեղենն անհրաժեշտ է ուտել մինչև կեսօր:

Երեկոյան թողեք սպիտակուցային սնունդը՝ միս, ձուկ, հավկիթ:

Սահմանե՛ք Ձեզ համար հացաբուլկեղենի այն չափը, առանց որի չեք կարող ապրել: Սահմանափակվեք դրանով: Շոկոլադ և քաղցրավենիք կերեք առավոտյան և կեսօրին:
Մի՛ զրկեք Ձեզ որևէ տեսակի մթերքից, քանի որ հավասարակշռված սննդի ընդունման դեպքում է միայն հնարավոր նորմալ նյութափոխանակություն ունենալ:

Չգիրանալու հիմնական սկզբունքը մթերքները չխառնելն է: Սպիտակուցները, ածխաջրերն ու ճարպերը խմբավորեք այնպես, որ ուտեստները չխանգարեն միմյանց: Հաճախ ընդգրկեք սննդակարգում ապուրներ, քանի որ դրանք համեմատաբար քիչ կալորիականություն ունեն և հագեցնում են:

Ձմռանը մենք քիչ ենք շարժվում, ինչը ևս նյութափոխանակության դանդաղելու պատճառ է դառնում: Մինչդեռ, ապացուցված է, որ ցուրտ և մասնավորապես ձյան պայմաններում քայլքը ավելի շատ կալորիաներ է այրում, քան տաք ու հանգիստ եղանակին:

Հիշենք նաև, որ երբեմն մեր օրգանիզմն ինքնուրույն միացնում է ինքնապահպանման ու ամրապնդման ռեժիմը՝ մերժելով արձագանքել որևէ տեսակի դիետայի: Սա այն դեպքում է, երբ օրգանիզմին անհրաժեշտ են լինում հավելյալ ուժեր՝ ամրանալու և չհիվանդանալու համար:

Leave a Comment