Site icon woman.am

5 եղանակ հաճույքը երկարաձգելու համար

Թվերը չեն խաբում: Զույգերի մեծամասնությանը պետք է 5-10 րոպե՝ օրգազմի հասնելու համար: Ինչպե՞ս երկարացնել հաճույքը:

Հետևեք շնչառությանը

Վաղաժամ օրգազմը կապ ունի այն հանգամանքի հետ, թե ինչպես եք դուք և ձեր զուգընկերը շնչում: Արագացած շնչառությունը սեքսուալ հանգուցալուծման մասին է խոսում: Եթե հետևում ու կանոնակարգում եք շնչառությունը՝ ժամանակին դանդաղեցնելով ու արագացնելով այն, կարող եք երկարածձել ցանկալի արդյունքը:

Օգտագործեք լեզուն

Խոսքն օրալ շոյանքների մասին չէ: Երբ զգում եք, որ ավարտին է մոտենում սեքսուալ վայելքը, լեզվով սահեցրեք վերին ատամնաշարի հետնամասով, ինչը հնարավորություն կտա մի պահ դադարեցնել բոլոր զգացողությունները և ռեսթարթ անել պրոցեսի հաճույքը:

Ինտիմ վարժություններ արեք

Կոնքի ստորին հատվածի մարզված մկանները հնարավորություն են տալիս երկարաձգել սեքսի տևողությունն ու հաճույքը: Ինտիմ ֆիզկուլտուրան ներկայում փոխարինում է մի շարք էսթետիկ միջամտությունների արդյունքին:

Փոխեք դիրքերը

Գաղտնիք չէ, որ սեքսուալ հաճույքը մեծապես կախված է դիրքից: Երբ խելամտորեն ու պարբերաբար փոխում եք դիրքը, մեծանում է հաճույքն ու վայելքը երկարաձգելու հնարավորությունը:

Սեքսուալ նախերգանքն է ամեն ինչ որոշում

Լավագույն տարբերակը, որը հնարավորութոյւն է տալիս ավելի երկար վայելել միմյանց ու արժևորել սերը, սեքսուալ նախերգանքն է: Հենց այս ժամանակ ենք մենք մտերմանում, հայտնաբերում ու սիրում միմյանց: Մի անցեք բուն գործողություններին, քանի դեռ մի լավ չեք համբուրել ու գգվանքներով պատել միմյանց: