Advertisementjobs.am

Ի՞նչ է բիզնեսը կնոջ համար:
Ձեզնից մեկի համար դա մի փոքրիկ տնային նախագիծ է, մեկ ուրիշը մեծ ու հետաքրքիր ընկերություն ստեղծելու պլաններ ունի:
Ամեն դեպքում, բիզնես գաղափարները, որոնք պատրաստվում ենք ներկայացնել ձեզ, կօգնեն առավել հստակ ձևավորել ձեր մտքերը, նոր գաղափարներ կտան ու կոգեշնչեն նոր գործունեություն սկսելու հարցում:

Բիզնես գաղափար 1. ձեռագործ ապրանքների պատրաստում և վաճառք

Բիզնես գաղափար

Հիշեք ձեր մանկությունը: Ամենայն հավանականությամբ, դուք ինչ-որ նյութերից առարկաներ էիք պատրաստում, դպրոցում հուշատետրեր էիք պատրաստում և ձևավորում:
Համալսարանում արդեն օգնում էիք նկարազարդել կամ ձևավորել պաստառներն ու պատերին փակցվող թերթիկները, սիրում էիք ձեր ձեռքերով պատրաստված նվերները տալ ընկերներին:

Այս բոլոր հմտությունները կարելի է վերածել ոչ վատ բիզնեսի:

Ահա hand-made շարքից մի քանի գաղափարներ.

1․ Ասեղնագործված իրեր ու բաճկոններ

2. Ֆլորիստիկա, քաղցրավենիքից ու փափուկ խաղալիքներից կոմպոզիցիաներ

3. Կոլաժների, բացիկների, պաստառների պատրաստում

4. Պայուսակներ, դրամապանակներ, զարդատուփեր

Բիզնես գաղափար 2. ստեղծագործական կամ զարգացման կենտրոն երեխաների համար

Եթե դուք մայրիկ եք կամ մոտ ապագայում պատրաստվում եք դառնալ, ապա ինչու չվաստակել երեխաների առնչությամբ սեփական կարողությունների վրա, որոնք տրված են բնությունից:

Հիմա շատ ծնողներ այնքան են զբաղված աշխատանքով, որ առավելագույնը, որ կարող են անել, դա առավոտյան երեխային մանկապարտեզ կամ դպրոց տանելն է և երեկոյան այնտեղից վերցնելը:
Սակայն այսպիսի ուսումնական հաստատությւոնները փաստացի չեն զբաղվում երեխայի ստեղծագործական պոտենցիալի բացահայտմամբ:
Այս առումով կատարյալ լուծում կլինի ստեղծագործական ստուդիա կամ կենտրոն բացելը:

Դուք կարող եք կազմակերպել դա հենց ձեր տանը և երեխաներին ուսուցանել ցանկացած կիրառական արվեստ, որին ինքներդ եք տիրապետում (սկսած պլաստիլինից համաձույլվածքներ պատրաստելուց մինչև խոհարարություն և ասեղնագործություն):

Բիզնես գաղափար 3. «կանանց հնարքների» դասընթացներ

Այս բիզնես գաղափարը նախորդի տրամաբանական շարունակությունն է:

«Կանանց հնարքների» դասընթացներն ակումբի որևէ տեսակ է, որտեղ դուք կանանց վերաբերող որևէ թեմայով փորձագետ եք: Կարող են լինել մի քանի նման թեմաներ. ամեն ինչ կախված է պատրաստվածությունից եւ փորձից:

Օրինակ՝ շատ կանայց մեծ հաճույքով կմիանան խոհարարական, կարիերայի, երեխաների դաստիարակության, դիմահարդարության դասընթացներին կամ կուրսերին:

Խորհուրդ. փոքրիկ հարցում անցկացրեք ձեր շրջապատում՝ պարզելու, թե ինչի կարիք ունեն կայանք:
Հետո արդեն կարող եք որոշել, թե ինչ կարող եք առաջարկել նրանց:

Բիզնես գաղափար 4. կանանց հագուստի եւ ներքնազգեստի խանութ

Սիրում եք գեղեցիկ հանգնվել ու շատ բան գիտեք նորաձևության թրենդների մասի՞ն: Այս դեպքում կանանց հագուստի և ներքնազգեստի խանութն այն է, ինչ պետք է ձեզ:

Իհարկե, խանութ բացելը կապված է ֆինանսական ծախսերի հետ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ շատերի համար: Սակայն, այս դեպքում ևս այլընտրանքային լուծում կա:
Կարող եք սկսել օնլայն խանութից ու անցնել ֆիզիկական խանութի բացման աշխատանքներին, երբ ձեր ֆինանսական միջոցները թույլ տան:

Բիզնես գաղափար 5. առողջության եւ գեղեցկության ոլորտում ծառայությունների մատուցում

Վիրտուալ դաշտում դուք հաստատ հանդիպած կլինեք մարդկանց, ովքեր առաջարկում են իրենց ծառայությունները (դիմահարդարում, եղունգների ու մաշկի խնամք, վարսահարդարում, մազահեռացում և այլն):
Սա շատ հարմար տարբերակ է առանց որևէ ներդման կամ նվազագույն ծախսերով գումար վաստակելու համար:

Եթե դուք որևէ մասնագիտական կուրս կամ դասընթաց եք ավարտել, կամ առանց դրա էլ հիանալի մասնագետ եք որևէ ասպարեզում, ապա այս բիզնես գաղափարը ձեզ համար է:

Նյութի աղբյուր՝ www.hiterbober.ru

Կարծիքներ՝

Please enter your comment!
Please enter your name here