Advertisementjobs.am

Բնականաբար, բոլորս էլ ցանկանում ենք լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, որոնց հետ ամեն օր շփվում ենք:
Սակայն, փորձելով ավելի լավը երևալ, մենք հաճախ չենք նկատում, որ այդպիսի ձգտումները բացասաբար են ազդում կարիերայի վրա:
Ի՞նչն ենք սխալ անում և ինչպե՞ս կարող ենք ուղղել դա:

Հերոս-գիշերային բու

Գրեթե բոլոր գրասենյակներում կա մեկը, որը երկար է մնում աշխատանքի վայրում և վերջինն է լքում գրասենյակը:
Նրա զոհաբերում է իր ժամանակը՝ ուրիշների աչքին ավելի լավը երևալու համար:
Սակայն դուք կզարմանաք, երբ իմանաք, թե գործատուներն ու գործընկերներն ինչպես են նայում այդ խորամանկությանը:

Պետք է հասկանալ, որ ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե այն, թե որքան ժամանակ եք անցկացնում աշխատավայրում, այլ՝ թե ինչքան բան եք հասցնում անել:
Եթե մի պարզ նախագծի վրա մինչև ուշ գիշեր չարչարվեք, ապա տնօրենը կմտածի, որ դուք պարզապես չեք կարողանում գործը ճիշտ կազմակերպել կամ ամեն ինչ հետաձգում եք վաղվան:

Ամենակարող վարպետ

Այս կետը նրանց համար է, ովքեր փորձում են միաժամանակ մի քանի գործ կատարել: Դեռ մեկը չավարտած՝ արդեն անցնում են հաջորդին:
Համաձայն ենք՝ որոշ պաշտոններ այսպիսի մոտեցում պահանջում են, սակայն այս դեպքում խոսքը դրա մասին չէ:

Միաժամանակ մի քանի գործով տարվելով՝ դուք չեք կարողանում կենտրոնանալ և արդյունավետ աշխատել. արդյունքում՝ ավելի շատ ժամանակ եք ծախսում: Բացի դա, եթե մի աշխատանքից ուշադրությունը շեղել մեկ այլ աշխատանքի վրա, ապա սխալվելու հավանականությունը մեծանում է: Արդյունքում՝ ստիպված եք լինում ուղղել սխալները կամ նորից սկսել գործը:

Խորհուրդ. բոլոր հարցերը հերթով լուծեք՝ ամենաբարդից ամենադյուրինը հերթականությամբ:

Աշխատող ձի

աշխատանք

Չափից դուրս ակտիվությունն ու արտադրողականությունը նույնպես կարող են վնասակար լինել:
Սա տեղի է ունենում մոտավորապես այսպես. աշխատողը սկզբում կատարում է իր հանձնարարությունները, այնուհետև լրացնում է այն գործընկերների բացթողումները, որոնք կիսատ կամ անորակ են կատարել գործը: Նա այդպես է վարվում, քանի որ իրեն ավելի շատ է վստահում, քան՝ գործընկերներին:
Արդյունքում՝ ակտիվիստի մոտ գործընկերների մասով անհանգստություն է առաջանում:

Խորհուրդ. ուրիշների փոխարեն գործը մի կատարեք ինքներդ: Փորձեք նրանց սովորեցնել ինքնուրույն կատարել դրանք: Ձուկ մի որսացեք նրանց համար, փոխարենը՝ կարթ նվիրեք նրանց:

Նյութի աղբյուր՝ www.wday.ru

Կարծիքներ՝

Please enter your comment!
Please enter your name here