Նիհարելու այս տեխնիկան արդյունավետ է բոլոր նրանց համար, ովքեր խիստ հետևում են հետևյալ կանոններին.
Ընտրեք ճիշտ հագուստ
Ֆիտնես-պարերի համար լավագույն տարբերակը հարմարավետ և բնական կտորից կարված սպորտային ոճի հագուստն է: Կտորը պետք է լինի «շնչող» և չխանգարի ակտիվ շարժումներին:
Մարզվեք սահմանված ժամանակացույցով
Մարզումների համար օպտիմալ ռեժիմը շաբաթվա ընթացքում 3 պարապմունքն է՝ 60-80րոպե տևողությամբ:
Եթե ցանկանում եք դրական արդյունքների հասնել, ապա փորձեք հետևել ժամանակացույցին:
Ընտրեք պարային ճիշտ շարժումը
Նիհարելու հաջողությունը մեծապես կախված է ճիշտ ընտրված պարից, ուստի ավելի լավ է կանխավ խորհրդակցել մասնագետի հետ:

