Գիտե՞ք՝ որ սեզոնին են մարդիկ ավելի շատ գիրանում: Այո՛: Հենց ձմռանը:
Ձմռանը մենք գիրանում ենք, որովհետև համեմատաբար քիչ ենք ջուր խմում: Սա միանգամայն բնական է: Ցուրտ եղանակին մարմնից հեղուկի հեռացումը համեմատաբար դանդաղ է ընթանում, և հետևաբար հագեցման զգացողությունը չի թողնում, որ մարդը խմի այնքան քանակով ջուր, որը կօգնի նյութափոխանակության ակտիվությանը:
Շատ բան պայմանավորված է ձմեռային սննդակարգով: Բնականաբար, մենք ավելի շատ ենք ուտում հատիկներ՝ լոբազգիներ, ձավարեղեն, կարտոֆիլ և մակարոնեղեն: Միչդեռ, այս սննդամթերքից հնարավոր է լինում հնարավորինս խուսափել թարմ բանջարեղենի սեզոնին:
Ուտելուց առաջ խմեք մեկ բաժակ ջուր և հակառակը, մի՛ խմեք ուտելուց հետո մինչև մեկ ժամ:
Մրգերն ու բանջարեղենն անհրաժեշտ է ուտել մինչև կեսօր:
Երեկոյան թողեք սպիտակուցային սնունդը՝ միս, ձուկ, հավկիթ:
Չգիրանալու հիմնական սկզբունքը մթերքները չխառնելն է: Սպիտակուցները, ածխաջրերն ու ճարպերը խմբավորեք այնպես, որ ուտեստները չխանգարեն միմյանց: Հաճախ ընդգրկեք սննդակարգում ապուրներ, քանի որ դրանք համեմատաբար քիչ կալորիականություն ունեն և հագեցնում են:
Ձմռանը մենք քիչ ենք շարժվում, ինչը ևս նյութափոխանակության դանդաղելու պատճառ է դառնում: Մինչդեռ, ապացուցված է, որ ցուրտ և մասնավորապես ձյան պայմաններում քայլքը ավելի շատ կալորիաներ է այրում, քան տաք ու հանգիստ եղանակին:

