Չգիտես ինչու ընդունված է համարել, որ տղամարդիկ ունեն միայն մեկ էրոգեն գոտի: Իրականում դա այդպես չէ: Միգուցե, կանայք թերահավատորեն են վերաբերվում այս փաստին, սակայն տղամարդկանց էրոգեն գոտիներն ավելի շատ են, քան նրանք պատկերացնում են: Ձեզ ներկայացնում ենք տղամարդկանց սիրո կետերի «քարտեզը», որը պետք է իմանա յուրաքանչյուր կին:
Ականջներ
Տղամարդկանց ականջաբլթակներում կան այնքան նյարդեր, որքան կանանց ականջաբլթակներում: Հետևաբար, տղամարդկանց նույնպես հաճելի է, երբ սիրելին նրբորեն համբուրում է ականջի ծայրերը:
Պարանոց
Տղամարդկանց մարմնի գրեթե բոլոր հատվածներն ունեն էրոգեն գոտիներ, ուստի պարանոցը ևս բացառություն չէ: Ձեր սիրելիին հաճելի զգացողություններ պարգևելու համար քնքշորեն համբուրեք նրա պարանոցը՝ առանց կոպիտ շարժումների:
Որովայն
Տղամարդիկ էրոգեն գոտի ունեն նաև որովայնի հատվածում, մասնավորապես՝ պորտի շրջանում: Շրջանաձև նուրբ շարժումները ձեր տղամարդուն հաճելի զգացողություններ կպարգևեն:
Ոտքեր
Տղամարդիկ շատ զգայուն են հատկապես ազդրերի հատվածում: Նրանք նույնիսկ խոստովանում են, որ ոչինչ այնքան էրոտիկ չէ, որքան սիրելիի համբույրը ծնկների հատվածում:
[pullquote]Գաղտնիք չէ, որ կանանց միշտ հետաքրքիր է բացահայտել սիրելի տղամարդու էրոգեն գոտիները, բայց պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր մարմին անհատական է՝ իր էրոգեն գոտիներով:[/pullquote]

