Ճամպրուկներն արդեն պատրաստ են, իսկ արևայրուքի համար նախատեսված կրեմը` գնված: Դե ինչ, երկար սպասված ուղևորությանը միայն ժամեր են մնացել: Այրող արևը, լողափը և տաք ավազը այսուհետ դառնալու են ձեր լավագույն ընկերները: Իսկ սիրելիի հետ միայնակ մնալը հանգիստը պարզապես հեքիաթային կդարձնի: Այսպիսով՝ ի՞նչ անել, որպեսզի սիրելիի հետ առաջին հանգիստն անմոռանալի անցնի:
Անակնկալ մատուցեք
Հանգստի վայրն ընտրելուց հետո հետևեք աստղագուշակին: Օրինակ, խոյերը չեն կարող օրեր շարունակ պառկել լողափին և ոչինչ չանել: Առյուծները նախընտրում են առողջարանները և հանգստյան շքեղ վայրերը: Իսկ ահա Ջրհոսները սիրում են այն, ինչ նոր է և յուրօրինակ: Դուք կարող եք զարմացնել սիրելիին և նրա համար ռոմանտիկ ընթրիք կազմակերպել լողափին:
Միասին քնեք
Հյուանոցային մե՞կ, թե՞ երկու համար, միասի՞ն, թե առանձին անկողիններ: Պատկերացրեք՝ բացում եք աչքերը և ցանկանում գրկել ամուսնուն, բայց նա ձեր կողքին չէ: Ձեզ մնում է համբուրել և բարի լույս մաղթել բարձին: Ոչինչ ավելի հաճելի չէ, քան օրը սիրելի մարդու հետ դիմավորելը:
Մի հակառակվեք նրան
Ի՞նչ եք ակնկալում ձեր հանգստից: Գուցե, դուք ցանկանում եք շրջել խանութներով, իսկ սիրելին նախընտրում է պառկել լողափին և սառը գարեջուր վայելել: Պետք չէ միմյանց թելադրել ինչպես ճիշտ հանգստանալ: Առաջին մի քանի օրերը արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս, իսկ հետո արդեն այն, ինչ ձեր երկուսին է դուրս գալիս:
Խախտեք հանգստի կանոնները
Մոռացեք ճամբարների և էքսկուրսիաների մասին: Դուք արդեն բավականին հասուն եք, որպեսզի հանգստանաք ստանդարտ ձևերով: Հանգստացեք ձեր հաճույքի համար, մոռացեք կանոնների մասին: Եթե ցանկանում եք մինչև լույս պարել, ուրեմն պարեք:
Գնահատեք ձեր զուգընկերոջը
Նա գնել է ուղևորության տոմսեր, պատվիրել է ամենաշքեղ և հարմարավետ սենյակը, պլանավորել է ձեր հանգիստը: Դուք դեռ դժգո՞հ եք: Իհարկե, ճամփորդություն կազմակերպելու համար պետք չէ երկրպագել զուգընկերոջը, սակայն քնքուշ ձայնով «շնորհակալություն» կարելի է ասել:
Հոգեբանները հաստատում են. որքան շատ են ճանապարհորդում զույգերը, այնքան նրանք ավելի երջանիկ են և անհոգ: Կյանքում կարևոր է ոչ թե հանգստի վայրը, այլ` հաճելի ընկերակիցը:
