Site icon woman.am

Սիրային հարաբերություններն ազդում են սնվելու վրա

Սիրային հարաբերությունները փոխում են բոլոր զույգերին, քանի որ այն, ինչ քոնն է, դառնում է նաև նրանը:

Շատ զույգեր պնդում են, որ երկարատև հարաբերությունների ընթացքում փոխվել է իրենց արտաքին տեսքը և կազմվածքը: Ոմանք դա կապում են սննդակարգի և ֆիթնեսի անտեսման հետ, իսկ մյուսներն էլ համոզված են, որ հարաբերությունները փոխում են բոլոր զույգերին, քանի որ այն, ինչ քոնն է, դառնում է նաև նրանը: Միշտ էլ հաճելի է սիրելիի հետ ճաշել, ուստի հաճախ զույգերը մոռանում են,  թե որքան կալորիաներ և ճարպեր են կուտակում մեկ երեկոյի ընթացքում: Նույնիսկ մասնագետներն են նշում, որ հարաբերություններն ազդում են սնվելու սովորությունների և մարմնի կառուցվածքի վրա:

Երբ զույգերից մեկը հետևում է դիետայի խիստ կանոններին

Հաճախ զույգերից մեկը հետևում է հստուկ սննդակարգի, ինչը վախեցնում մյուսին: Օրինակ, երբ զույգերից մեկը բուսակեր է և ուտում է միայն բանջարեղենային սնունդ, իսկ մյուսն էլ արագ սնունդի սիրահար է, այս դեպքում ի՞նչ անել: Նրանք, ովքեր բուսակեր չեն, կարող են սնվել բանջարեղենով և, այսպիսով, հաճույք պատճառել զուգընկերոջը:

Երբ զույգերից մեկը կողմ է առողջ ապրելակերպին

Մեկ այլ խնդիր է, երբ երկուսն էլ ուտում են միևնույն ուտելիքները: Նրանք ունեն միևնույն սովորությունները, սակայն հանկարծ նրանցից մեկը որոշում է, որ պետք է հետևի առողջությանը: Նա կարծում է, որ այն, ինչ ուտում է, օգտակար չէ և կարող է վնասել օրգանիզմին: Խելամիտ զույգերը վիճելու փոխարեն քննարկում են խնդիրը և համաձայնության գալիս: Եթե նրանք պատրաստ են մի կողմ դնել իրենց քմահաճույքները և կիսել միևնույն սովորությունները, ապա լավագույն  միջոցը միասին պատրաստելն է: Կարևոր է, որ երկու կողմերն էլ փոխզիջումների գնան: Օրինակ՝ երկուշաբթի կարելի է ուտել միայն բանջարեղեն և բացառել միսը: Մեկ այլ օր էլ պետք է տրամադրել՝ վայելելու  սիրելիի նախընտրած ուտեստը: Այսպիսով՝ ներդաշնակ հարաբերությունների շնորհիվ զույգերը ոչ միայն համեղ կսնվեն, այլև կհետևեն իրենց առողջությանը: