Հղիության ընթացքը բաժանվում է երեք եռամսյակների, ուստի կարևոր է հաշվի առնել այդ շրջանում տեղի ունեցող փոփոխությունները: Իհարկե, յուրաքանչյուր հղիություն անհատական է, սակայն գոյություն ունեն կանոններ, որոնցով պետք է առաջնորդվեն բոլոր կանայք:
Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում կարևորագույն և վճռական շրջան է, որի ընթացքում մարմինը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում: Հղիության ընթացքում կնոջ վերաբերմունքն ամեն ինչի հանդեպ կտրուկ փոխվում է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հղիության ընթացքում կնոջ հորմոնալ մակարդակում տեղի են ունենում փոփոխություններ, ըստ այդմ՝ փոխվում է նաև սեքսի հանդեպ կնոջ վերաբերմունքը: Երբեմն շատ զույգեր հրաժարվում են ամեն տեսակ սեռական մերձեցումից, քանի որ վախենում են ապագա երեխայի առողջության համար: Սակայն, արդյո՞ք պետք է նման ծայրահեղ քայլերի դիմել:
Առաջին եռամսյակ
Հղիության առաջին եռամսյակը սկսվում է վերջին դաշտանից մինչև 12-րդ շաբաթը: Կնոջ համար հղիության ընթացքում ամենավտանգավոր շրջանը առաջին եռամսյակն է, քանի որ օրգանիզմը ենթարկվում է հորմոնալ փոփոխությունների: Այս ընթացքում սեքսը չի արգելվում, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս բացառել սեքսը, եթե առկա են հետևյալ երևույթները.
Տոքսիկոզ
Դյուրագրգռություն և հոգնածություն
Անոթային ցածր ճնշում
Սեռավարակ զուգընկերոջ մոտ
Սեքսի փոխարեն տղամարդը պետք է սեր և ջերմություն փոխանցի իր կնոջը:
Երկրորդ եռամսյակ
Երրորդ եռամսյակ
Ընդհանուր առմամբ, հղիության ընթացքում սեքսն օգտակար է, քանի որ դրական հույզերը խթանում են արյան շրջանառությունը, որի շնորհիվ երեխային բավականաչափ թթվածին է փոխանցվում:

