Այսօր շատ ու շատ կանայք ծննդաբերելիս նախընտրում ենկեսարյան հատում իրականացնել։ Պատճառները տարբեր են, սակայն հիմնական գաղափարը ամբողջ գործընթացը համեմատաբար արագ, անցավ և արանց նշանակալի ռիսկերի անցնելն է։ Բժշկագիտական տեսանկյունից՝ բնական ճանապարհով ծննդալուծումը անառարկելի է, եթե չկան հստակ և հիմնավոր հակացուցումներ։ Խննդալուծման տարբերակների մասին ենք զրուցել «Մարգարյան ծննդատան» վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար, մանկաբարձ գինեկոլոգ Նարեկ Մանուկյանի հետ։
-Որո՞նք են կեսարյան հատման ցուցումները։
–Տարբերում ենք կեսարյան հատման բացարձակ և հարաբերական ցուցումներ՝ ելնելով մոր և պտղի առողջական վիճակից։ Հարաբերական ցուցումներն են պտղի կյանքին վտանգ սպառնացող իրավիճակները և մանկաբարձական ցուցումները և այն իրավիճակային ցուցումները, որոնց դեպքում բնական ուղիներով ծննդաբերությունը սպառնում է ինչպես մոր, այնպես էլ պտղի կյանքին։
–Կեսարյան հատումը ո՞ր դեպքում է իրականացվում կնոջ ցանկությամբ։
-Կնոջ ցանկությամբ կեսարյան հատում կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ բացակայում են հակացուցումները և վիրահատությունը չի սպառնում մոր և պտղի կյանքին։ Սա կոչվում է ընտրովի կեսարյան հատում և պահանջում է բժշկի և պացիենտի երկար քննարկում։
– Ե՞րբ է կեսարյան հատումը ռիսկայն և ինչպե՞ս է պետք նախապատրաստվել։
–Կեսարյան հատումը ռիսկային է համարվում որոշ մանկաբարձական իրավիճակների դեպքում, իսկ նախավիրահատական նախապատրաստությունը կատարվում է կլինիկոլաբորատոր, գորրծիքային հետազոտությունների հիման վրա, ինչպես նաև՝ ելնելով տվյալ մանկաբարձական իրավիճակից։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է համապատասխան նեղ մասնագետների կոնսուլտացիաներ։ Երբեմն անհրաժեշտ են լինում նաև նեղ մասնագետների ներկայություն վիրահատության ժամանակ։
-Ինչպիսի՞ խնամք է անհրաժեշտ ապահովել կնոջը կեսարյան հատումից հետո։
–Հետվիրահատական խնամքը կարևորագույն պայմաններից մեկն է ապաքինման համար։ Վաղ ակտիվացում է անհրաժեշտ, ճիշտ սննդակարգ, հիգիենա՝ վերքի ճիշտ խնամք։ Ինչպես նաև, պետք է զերծ մնալ սեռական հարաբերությունից վեց շաբաթ, կամ մինչև քառասունքի ավարտը։
–Ինչպիսի՞ հետազոտություններ է անցնում կինը՝ համոզվելու համար, որ վիրահատություննանցել է բարեհաջող։
–Վիրահատության բարեհաջող ընթացքի մասին են վկայում կնոջ ինքնազգացողությունը, ընդհանուր վիճակը։ Ինչպես նաև՝ վերքի գնահատումը։ Հետազոտությունների տեսակետից կարելի է կատարել կլինիկոլաբորատոր հետազոտություններ, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, որ վերջնականապես համոզվենք՝ ամեն ինչ կարգին է։

