Site icon woman.am

Միֆեր կրծկալի մասին

կրծկալ

Գաղտնիք չէ, որ կրծկալը յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանի անբաժան մասն է:

Տարիներ շարունակ  բազմաթիվ հակասական  կարծիքներ են հնչել կրծկալի մասին:

Ոմանք համոզված են, որ կրծկալ կրելը կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել, մինչդեռ շատերն էլ կարծում են, որ առանց կրծկալ զգեստապահարանը միանշանակ դատարկ է:

Թե այս պնդումներից ո՞րն է ճիշտ, իսկ որը՝ պարզապես միֆ, դեռևս ապացուցված չէ: Կրծկալի մասին հայտնի միֆ է, որ այն չկրելու դեպքում մեծանում է  կրծքավանդակի մկանների աճի ռիսկը:

Սակայն, կանանց շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ այն կանայք, ովքեր հրաժարվել են կրծկալից, ընդհակառակը ունեցել են մկանների թուլացում և մաշկային խնդիրներ:

Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս կրծկալ կրել  ցերեկային ժամերին, որպեսզի խուսափել մաշկի գրգռումներից և վարակներից:

Կրծկալի մասին ոչ պակաս հայտնի միֆ է նաև այն, որ երկարատև կրելու դեպքում կրծկալը փոխում է  կնոջ կրծքի ձևը:

Սա ևս գիտականորեն ապացուցված չէ, քանի որ կուրծքը մկան չէ, ուստի հնարավոր չէ  մշտապես տոնուսի մեջ պահել: