Որոշ կանայք կարծում են, որ հղիության ընթացքում պետք է ավելի շատ սպիտակուցային սնունդ ընդունել, օրինակ՝ մսամթերքի տարբեր տեսակները: Հակառակ դեպքում, նրանց կարծիքով, թույլ և անառողջ երեխաներ կծնվեն:
Այս տեսակետն, իհարկե, ճիշտ չէ: Բուսակեր մայրիկներից կարող են առողջ և ուժեղ երեխաներ լույս աշխարհ գալ: Հղիության ընթացքում նրանք լավ են զարգանում և ալերգիկ հիվադություններ ձեռք բերելու հավանականությունն ավելի փոքր է:
Անկասկած, մեզ մոտ ծագում է հետևյալ հարցը. «Արդյո՞ք հղիության ընթացքում, կամ երեխային կերակրելու ժամանակ բոլորը պետք է բուսակեր դառնան և հրաժարվեն մսամթերքից»:
Ոչ, դա անհրաժեշտ չէ: Այս խիստ կանոնին պետք է հետևել հիմնականում հղիության առաջին ամիսներին, երբ հղիների մոտ տոքսիկոզ, իսկ կերակրող մայրերի մոտ տարբեր հիվանդություններ են ի հայտ գալիս:
Ավելի մանրամասն՝ հղիների և մայրերի սնուցման մասին
Հղի կնոջ և կերակրող մոր սննդակարգը պետք է պարզ և բնական լինի: Խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք բուսական սպիտակուց են պարունակում, օրինակ՝ ընկույզը և լոբին: Կարելի է նաև խաշած միս, ձուկ, ձու և կաթնաշոռ ուտել:
Սակայն խստիվ արգելվում են յուղոտ արգանակները, երշիկը, նրբերշիկը, կրեմով տորթերն ու խմորեղենները: Շաբաթական 1-2 անգամ հարկավոր է մաքել օրգանիզմը՝ օգտագործելով միայն հյութեր, կոմպոտներ և մեղր, իսկ եթե տաք ուտելիքից դժվար է հրաժարվել, ապա ճաշացանկում կարելի է առանց կաթի շիլաներ ավելացնել:
Տաք շոկոլադը և քաղցրավենիքները կերակրող մայրերին հակացուցված են, քանի որ երեխայի մոտ կարող է ալերգիկ ցան կամ բրոնխային ասթմա առաջանալ:
