Site icon woman.am

Կանացի անուններ, որոնք տղամարդիկ համարում են սեքսուալ

կանացի անուններ

Որքան էլ հետաքրքիր է, կան կանացի անուններ, որոնք գրավում են տղամարդկանց՝ անկախ նրանից, թե ում են պատկանում այդ անունները:

Այդ անուններն ունեն հատուկ էներգիա և  տղամարդկանց մոտ տարբեր զգացողություններ են առաջացնում:

Ահա ներկայացնում ենք այն անունները, որոնք  ամենից շատն են գրավում  տղամարդկանց,  և փոխում նրանց տրամադրությունը:

Վիկտորյա

Այս անունը տղամարդիկ արտասանում են մեծ հպարտությամբ, կարծես հաղթել են բոլորին: Ենթագիտակցության մեջ այս  անունը նրանց ներքին ուժ է տալիս, որը ժամանակի ընթացքում ավելի է ամրանում:

Վերոնիկա

Վերոնիկա անունը կրող կանայք առեղծվածային և սեքսուալ են: Տղամարդիկ սիրում են միստիկ կերպարներ, ուստի Վերոնիկան իր կամակոր բնավորությամբ միանգամից գայթակղում է  տղամարդկանց:

Էլիզաբեթ

Էլիզաբեթը երբեք չի ձանձրացնի տղամարդկանց: Իր տարբերվող խառնվածքով նա կարծես «ձգում» է բոլորին: Նա սեքսուալ է, սիրում է խաղալ անսպասելի դերեր:

Ժաննա

Այս անունն ուժեղ էներգետիկ ազդեցություն է թողնում տղամարդկանց վրա: Անվան տիրոջ ուժեղ բնավորությունը նկատելի է դեռևս մանկության տարիներին: Սովորաբար, այս անունը կրող աղջիկները սիրում են ընկերություն անել  տղաների հետ: Նրանք կենսուրախ են և կարողանում են հեշտությամբ կառավարել տղամարդկանց:

Միլա

Յուրաքանչյուր տղամարդ երազում է քնքուշ  աղջկա մասին: Միլա անունը կրող կանայք երբեք երկրպագուների պակաս չունեն, քանի որ միանգամից բացահայտում են սուտը և կեղծիքը: Նրանք դեմ չեն սիրախաղերին և խենթանում են ռոմանտիկ հարաբերությունների համար:

Մարիա

Մարիա անունը կապված է քնքշության, մայրության և նրբության հետ: Բիբլիական ծագման այս անունը  նշանակում է «հեզ» և  «ցանկալի»: Սովորաբար, Մարիան ընտանիքում  հավատարիմ և նվիրված կին է:

Լիլիա

Այս անունը կրող կանայք սիրում են համբերատար և զուսպ տղամարդկանց: Նրանք չեն սիրում, երբ տղամարդը փորձում է տպավորություն թողնել իրենց վրա: Լիլիան տղամարդու կողքին իրեն միշտ թույլ է ձևացնում:

[pullquote]Անկախ կնոջ անունից, նա եզակի է  իր բնույթով: Կինն ունի  յուրահատուկ էներգիա, որը բխում է նրա վառ անհատականությունից, պարզապես պետք է ներդաշնակ լինել ինքդ քեզ և շրջապատի հետ:[/pullquote]