Site icon woman.am

Կանանց ակամա սովորություններ, որոնք տղամարդիկ միշտ նկատում են

Երբևէ մտածե՞լ եք, որ ձեր այս կամ այն սովորությունը կարող է  նյարդայնացնել դիմացինին, կամ հակառակը՝ անասելի հաճելի լինել և նույնիսկ ավելին….

Յուրաքանչյուր օր մեզնից  ամեն մեկն անկախ սեռից ու տարիքից բազմաթիվ գործողություններ է կատարում՝ թե գիտակցված, թե ակամա: Որքան էլ զարմանալի է, շատ մանրուքներ կան, որոնք առաջին հայացքից ուշադրության արժանի չեն, չպետք է որևէ կերպ անդրադառնան դիմացինի վրա, բայց պարզվում է, որ փոքրիկ շարժումն անգամ կարող է ձեր մասին տպավորութուն ստեղծել, դարձնել ձեզ կամ խիստ ցանկալի, կամ տհաճ՝ տվյալ մարդու համար: Սա արդեն մեծ մասամբ կախված է դիմացինի նախասիրություններից ու ակնկալիքներից:

Հետաքրքիր է ուսումնասիրել, թե ինչն է տղամարդկանց դուրս գալիս կանանց ակամա սովորությունների մեջ:

Նմանատիպ թեմաներով բազմաթիվ քննարկումներից հետաքրքիր մի ցանկ ստացվեց, որի համաձայն տղամարդիկ սիրում են կանանց ամենազարմանալի ու առաջին հայացքից երբեմն նույնիսկ աննշան թվացող սովորությունները:

Պարզվում է՝ տղամարդկանցից շատերին դուր է գալիս հետևել, թե ինչպես են կանայք շպարվում, հատկապես շրթունքները ներկելու ժամանակ:  Նրանք խոստովանում են, որ այդ  պահին կինը առանձնահատուկ գայթակղիչ է ու նմանվում է հոլիվուդյան հայտնի սրտակեր աստղերի:

Հետաքիքրի է, որ որոշ կարծիքների համաձայն էլ տղամարդիկ սիրում են հետևել, թե կանայք ինչպես են շպարվում, որովհետև այս պահին հայելու մեջ ամենազավեշտալի դեմքի արտահայտություններն են տեսնում: Դրանիցից հատկապես արժի առանձնացնել թարթչաներկ քսելու պահը, երբ, ըստ տղամարդկանց որոշ կարծիքների, կանայք ծամածռում են բերանն ու մի աչքով փորձում են հետևել իրենց գործողություններին: Կարծում եմ՝ սա կարդալուց հետո շատ աղջիկներ կփորձեն ուշադիր լինել ու կնկատեն իրենց մոտ ևս նման իրավիճակներ: Եթե ձեր զուգընկերը երբևէ ձեզ չի հետևել նման պահերին, ապա հետևությունները տարբեր են՝ կամ շրթներկ օգտագործել չեք սիրում, կամ շպարվելիս ոչ մի արտասովոր դիմախաղ չեք ցուցադրում: Կամ գուցե նա խիստ զբաղված է ու չի էլ նկատում՝ ինչպես եք շպարվում:

Տղամարդկանցից ոմանք էլ շատ գայթակղիչ են համարում կնոջ՝ զուգագուլպա հագնելու պահը:

Նրանց խոստովանությամբ՝ դա էրոտիկ ֆիլմից էլ ավելի գայթակղիչ է ու հմայող: Տղամարդկանիցից մի քանիսն էլ, որքան էլ զարմանալի է, սիրում է հետևել, թե ինչպես է իր ընկերուհին զուգագուլպա հագնելիս երբեմն թռվռում: Ըստ նրանց, դա որքան զավեշտալի է, այնքան էլ մտերմիկ: Չէ որ սիրելին այդ պահին այնքան գեղեցիկ է ու այնքան կանացի:

Կանանց սովորություններից տղամարդկանց ամենասիրելիների մեջ առանձնանում է նաև հետաքրքիր մի պահ, երբ կինը կրում է սիրելի տղամարդու վերնաշապիկը:

Սա որքան զայրացնում, փաստորեն, նույնքան էլ դուր է գալիս տղամարդկանց: Այստեղ արդեն ի հայտ են գալիս տղամարդու նախասիրություններն ու բնավորության որոշ առանձնահատկություններ:

Տղամարդկանցից ոմանք նշում են, որ չէին ցանկանա՝ իրենց կինը կամ ընկերուհին կրեր իրենց վերնաշապիկը, քանի որ նրանք դրանով հաճախ խոհանոցում սուրճ են եփում կամ նախաճաշ պատրաստում ու կարող են վնասել, հետքեր թողնել հատկապես որակյալ ու արժեքավոր վերնաշապիկի վրա: Իսկապես, նման ակնկալիքները այնքան էլ հաճելի չեն և ոչ մի տղամարդու թույլ չեն տա թուլանալ ու վայելել պահը:

Ոմանց կարծիքով էլ, սայան, ընդհակառակը, տղամարդու վերնաշապիկով կինը ավելի քան գայթակղիչ է ու ցանկալի. այստեղ մեկ հիմնական փաստարկ կա. չէ որ ոչ մի վերնաշապիկ ի զորու չէ ծածկելու սիրելիին ամբողջությամբ: Այս կարծիքի հետ ևս չես վիճի: Իսկ թե հաշվի առնենք, որ կանայք իրենց տղամարդու վերնաշապիկը կրում են անհրաժեշտությունից ելնելով՝ երևույթը լրիվ այլ երանգներով է ներկայանում: Հոգեբանները պնդում են, որ նման սովորությունը խրախուսող տղամարդիկ հիմնականում կարճատև հարաբերությունների ու պատահական կապերի սիրահար են: Նման մարդիկ սովոր չեն հոգալու ոչ միայն վերնաշապիկի, այլ նաև հարաբերությունների շարունակականության մասին:

Օգտվելով նման կարծիքների շտեմարանից՝ կանայք այսուհետ սիրելիի զգեստապահարանից օգտվելիս նախապատվությունը կտան առօրեական վերնաշապիկներին, այլ ոչ տոնականներին ու թանկարժեքներին: Սիրելիին բարկացնել ու նյարդայնացնել չի ցանկանում ոչ ոք:

Հետաքրքիր ու զարմանալի կարծիքներից առանձնանաում է ևս մեկը. շատ տղամարդկանց կարծիքով կանայք խիստ գայթակղիչ ու ցանկալի են դառնում, երբ որևէ հարցով կամ գործով տարված՝ ակամա շարժումներով կծում են ստորին շրթունքը: Ըստ անկեղծ մի քանի խոստովանության՝ դա կնոջը դարձնում է անսահման երևակայության տեր տղամարդկանց երազների առարկան:

Նման իրավիճակում կինը կարող է դաջվել ու մնալ դիմացի տղամարդու հիշողության մեջ, եթե վերջինս նրան չի էլ ճանաչում: Պատճառն այստեղ, ըստ հոգեբանների, նման վարք տեսնելիս տղամարդկանց մոտ առաջացած ասոցիացիաներն են: Խիստ արտահայտված երևակայությամբ օժտվածների մոտ էլ նման երևույթները կարող են մինչև անգամ կպչուն միտք դառնալ:

Երբեմն, երբ կթվա, թե լիարժեքորեն վերահսկում ենք իրավիճակն ու գիտեք՝ ինչ եք անում, հիշեք նման մանրուքների մասին ու վստահ եղեք, որ ամեն պահ դուք վանում եք կամ գայթակղում որևէ մեկին՝ անգամ չգուշակելով այդ մասին: