Հունիսի 11-ին Հայաստանում կանցկացվի մի բիզնես թրեյնինգ, որն իր բնույթով նորարարական է: «Խելքով Մարդը» խորագրով թրեյնինգը նպատակ ունի մեկտեղել բիզնես ոլորտի ներկայացուցիչներին, փոխանցել գիտելիքներ ու հմտություններ, որոնք այնքան պետք են այսօրվա գործարարին: Նորարարական է մոտեցումը՝ խոսել ու պատմել հեքիաթների մոտիվներով:
Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց մենեջմենթի․ արդյունքներ գրանցելու և հաջողություններ ունենալու համար պետք են մենեջմենթի նոր ու առաջադեմ մոտեցումներ։
Այս նախագծի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, ՄՌ փորձագետ Վարդուհի Հարությունյանը, ապահովագրության ու ֆինանսական փորձագետ Արտակ Մարտիրոսյանը:
Մարդկային ռեսուրսների կառավարման փորձագետ Վարդուհի Հարությունյանն իր խոսքում պարզաբանեց.
– Միջոցառմանը կարող են մասնակցել «ամենաչոր» բիզնեսմեններից մինչև ամենառոմանտիկ մարդիկ, քանի որ ռոմանտիկներին տանելու ենք բիզնեսի դաշտ, իսկ բիզնեսմեններին փոխանցենք մի փոքր ռոմանտիզմ:
«Խելքով Մարդը» թրեյնինգը կառուցված է հենց այդ նոր մեթոդաբանությամբ և անդրադառնում է բիզնեսին անվերջ հետաքրքրող թեմաների՝ նախագծերի, սպասարկման որակի, հաճախորդների բողոքների, կոֆլիկտների, ճգնաճամային ու ռիսկերի կառավարում:
Ավետ Բարսեղյանը, խոսելով թրեյնինգի բովանդակության մասին նշում է.
– Ընդհանրապես բիզնես ոլորտը և բիզնեսի մեկնարկը ինքնին հեքիաթ է: Ի՞նչ է հեքիաթ. կառուցվածք, որն իրականությունից նոր՝ այլ, իրականություն ստեղծելու և հիմնականում բարի ավարտ ունենալու միտում է: Կանոնները, որոնք հիմնականում աշխատում են հեքիաթում՝ զրոյական կետից ստեղծել կամ դառնալ մի բան, որը ավելի լավ տարբերակն է սկզբնականի: Զուգահեռները հեքիաթում ու բիզեսում շատ հետաքրքիր են: Կարելի է ֆիքսել հենց ուղին՝ ինչ- որ դժվարություն, ինչ-որ խոչընդոտ, ինչ-որ դինամիկ աճ ապրելով՝ դառնալ առաջին վերսիայից ավելի լավը: Հենց այսպես էլ սկսվում է բիզնեսը: Դա մի ճարտարապետական կառուցված է քո կյանքի գծում, որը բերում է թե ֆինանս, թե հոգևոր բավարարվածություն, այլ մակարդակի է բարձրացնում քեզ ու միտքդ: Տարանջատել է պետք՝ չբերել իրականությունը հեքիաթ, կամ բիզնեսը չտանել իրականություն կամ կենցաղային կյանք:
Թրեյնինգի ընթացքում հեղինակներն ուշադրության կենտրոնում են պահելու կառավարման բոլոր ուղղությունները՝ օգնելով՝բացահայտել և կառավարել սեփական անձը, վայելել իրական հեղինակություն, ձևավորել սեփական խոսք, ունենալ ձայնի ճիշտ վիբրացիաներ, հասկանալ խոսքի էզոթերիկ ուժը, ունենալ երջանիկ աշխատակիցներ, որոնք ևս ներգրավված կլինեն բիզնես պրոցեսներում և մոտիվացված կլինեն:
Ֆինանսական ու ապահովագրության փորձագետ Արտակ Մարտիրոսյանը նշում է.
-Ի ուրախություն բիզնեսների, կարող եմ փաստել, որ հայկական հեքիաթները շատ լայն և բովանդակալից հնարավորություններ են տալիս անցնելու հեքիաթային կառավարման մոտեցումներին: Իսկ հեքիաթներ բոլորն են կարդացել և հաստատ ցանկություն կունենան հայտնվելու հեքիաթային իրականությունում՝ չնայած նրան, որ բիզնեսը միշտ ասոցացվում է առավել չոր թվային հաշվարկների և արդյունքների հետ: Բոլորիս էլ հաճելի կլինի աշխատել և դրական արդյունքներ գրանցել այն բիզնես միջավայրում, որտեղ տիրում է հեքիաթային մթնոլորտ: Մեր գերնպատակն է, որ բոլոր բիզնեսներն, ի վերջո, ունենան իրենց բիզնես հեքիաթը՝ հեքիաթային մենջերներով, դրական հերոսներով և աննախադեպ արդյունքներով:

