Site icon woman.am

Ինչպես սովորել գումար խնայել

Այսօր ոչ բոլորն են կարողանում գումար խնայել ։Ֆինանսական միջոցների ողջամիտ տնօրինումը համաշխարհային միտում է: Ժամանակակից աշխարհում տնտեսումը «աղքատություն» բառի հոմանիշը չէ, այլ ընտանեկան բյուջեն ճիշտ և գրագետ բաշխելու կարողությունը: Մի բան, որ արժե սովորել: Այսպիսով՝ ֆինանսական միջոցները անտեղի չվատնելու և ավել գումար խնայելու համար հարկավոր է.

Նվազեցնել բնակարանային և կոմունալ ծախսերը

Գումարներն այնպես տնօրինել, որպեսզի չծախսվի ամբողջ աշխատավարձը

Հաշվարկել ընտանեկան ծախսերը

Եթե ծխախոտի համար գումար եք ծախսում, ապա պետք է դա վերացնել

Գնել որակյալ և ավելի էժան կոսմետիկ միջոցներ

Մեծ գումարներ չվատնել մանկական խաղալիքների վրա

Գնումներ կատարելու համար ընտրել ճիշտ ժամանակ

Գումարները խնայել կարևոր բաների համար

 

Նույնիսկ եթե ձեր աշխատավարձը շատ ցածր է, հնարավոր է սովորել գումար խնայել: Աստիճանաբար և ճիշտ պահին դուք կարող եք ունենալ խնայողություններ: Աշխատավարձը ստանալուն պես մի կողմ դրեք դրա 10 %-ը (եթե աշխատավարձը շատ ցածր է, ապա 5%-ը): Եթե համոզված եք, որ ծախսելու եք գումարը, բանկային հաշվեհամար բացեք և գումարը փոխանցեք հաշվին: Յուրաքանչյուր ամիս նույն չափով գումար փոխանցեք ձեր հաշվին, հնարվորության դեպքում նույնիսկ ավելի շատ:

Կարևոր է հիշել, որ գումարների տնտեսումը ֆինանսական ՙբանտ՚ չէ, որտեղ բոլորին տրվում է միայն պատռված հագուստ և մակարոն: Փոխարենը այն գումարը տնօրինելու, ընտանեկան բյուջեն, առօրյան ճիշտ կազմակերպելու և ճիշտ պահին ծախսելու լավագույն միջոցն է: