Թարմ սննդամթերք․ և՛ հաճելի, և՛ օգտակար։ Ցանկանում եք, որ ձեր ճաշատեսակները թարմ և համեղ լինեն, միևնույն ժամանակ ձեզ դուր են գալիս հեշտ և արագ պատրաստվող ուտեստները: Այդ դեպքում ինչպե՞ս խնայել ժամանակը և գումարները:
Ահա մի քանի խորհուրդ հատուկ զբաղված կանանց համար:
Դուք տապակած կարտոֆիլի սիրահար եք, սակայն ձեզ այդպես էլ չի հաջողվում ճիշտ պատրաստել կարտոֆիլը: Ընդամենը պետք է կտրատած կարտոֆիլը լցնել սառը աղաջրի մեջ և հետո ջեռոցում հավասարաչափ տապակել:
Բանջարեղենի սիրահարների համար առաջարկում ենք մեկ այլ բաղադրատոմս: Կտրատել գազարը, ավելացնել տարբեր համեմունքներ (ըստ ճաշակի), մեղր, դդումի և արևածաղկի սերմեր:
Հիշե՛ք՝ սառնարանում երբեք լոլիկ չպահեք, քանի որ այն կարող է կորցնել իր համը: Դուք կարող եք լոլիկը երկար ժամանակ պահել հատուկ տարաներում:
Ձեր սիրելի պաղպաղակը պահեք պլաստիկ տոպրակներում և դրեք սառցարանում: Ամեն անգամ, երբ դուք ցանկանաք այն վայելել, հեշտությամբ կարող եք գդալով վերցնել, քանի որ պաղպաղակը փափուկ է: Այսպես դուք չեք փչացնի գդալը, իսկ պաղպաղակն էլ հալեցնելու կարիք չի լինի:
Հանգստյան օրերից դեռևս մի փոքր գինի՞ է մնացել: Դրա մեջ լցրեք սառույցի խորանարդներ և դուք կրկին գինի կունենաք:
Դուք ցանկանում եք բանանն ավելի երկա՞ր պահել, որպեսզի այն չսևանա և թարմ մնա: Այդ դեպքում առանձնացրեք բանանները և փաթեթավորեք:
Կանաչիները և համեմունքները թարմ պահելու համար սառույցի խորանարդների մեջ ձիթապտղի յուղով կամ կարագով սառեցրեք: Ձեր սիրելի ուտեստը պատրաստելիս համեմունքները թարմ վիճակում կարող եք օգտագործել:
Իսկ կաղամբը և սպանախը տոպրակներով պահեք սառնարանում: Ցանկության դեպքում կարող եք պատրաստել վիտամիններով հարուստ աղցաններ կամ պարզապես քամել հյութը:
Չե՞ք կողմնորոշվում՝ գնել հավկիթ, թե ոչ: Այս խնդիրը միանշանակ կարելի է լուծել: Հում ձուն լցրեք սառը ջրով բաժակի մեջ: Եթե այն լողում է դեպի ներքև, ապա կարող եք հանգիստ օգտագործել:
Ձեր գումարները մի վատնեք հասունացած ավոկադո գնելու վրա, փոխարենը հեռացրեք ցողունը, եթե այն շագանակագույն է, ապա հասունացած է, իսկ եթե դեղին է, պարզապես հիանալի է:

