Երբ գալիս է երկուշաբթին, մեզանից շատերը մտածում են, որ հանգստյան օրերն արդեն անցել են, իսկ մենք գրեթե չենք հանգստացել: Մեզ համար շաբաթ և կիրակին այն օրերն են, երբ պետք է անենք այն, ինչ չենք հասցրել ամբողջ շաբաթվա ընթացքում անել, այդ թվում՝ զվարճանալ, ընկերներին այցելել, ժամանացի վայրեր գնալ և այլն:
Եթե հանգստյան օրերին մեզ չի հաջողվում լիարժեք հանգստանալ, ապա երկուշաբթի առավոտյան մենք մեզ այնքան հոգնած և սպառված ենք զգում, որքան ուրբաթ երեկոյան:
Այսպիսով՝ ինչպե՞ս կարելի է հանգստյան օրերին լիցքաթափվել և էներգիա հավաքել աշխատանքային շաբաթվա համար:
Առավոտյան վաղ արթնացեք:
Արդյունքում՝ դուք հանգստյան օրերը միայն քնած կանցկացնեք և երկուշաբթի ավելի հոգնած կլինեք:
Դադարեք աշխատել հանգստյան օրերին:
Լիարժեք հանգստանալու համար ուրբաթ երեկոյան ձեր բոլոր աշխատանքները վերջացրեք: Պատկերացրեք, որ ձեզ աշխատանքային ռեժիմից տեղափոխում են հանգստի ռեժիմին:
Անջատեք կապի բոլոր միջոցները:
Դուրս եկեք ձեր հարմարավետության գոտուց:
Նույնիսկ ամենահաճելի հանգստյան օրերին միապաղաղությունը կարող է ձանձույթ պատճառել: Ձեր բոլոր հանգստյան օրերը պետք է միմյանցից տարբեր լինեն:
Պատկերացրեք, որ դուք զբոսաշրջիկ եք ձեր սեփական երկրում, ուստի այցելեք այն վայրերը, որոնք չեք տեսել:
Կազմեք «ոչինչ չանելու» գրաֆիկը:
Հանգստյան օրերին առավոտյան կամ կեսօրին առնվազն մեկ ժամ ինքներդ ձեզ տրամադրեք և ոչինչ մի արեք: Երբեմն պետք է եսասեր լինել և ոչ ոքի հաշվետու չլինել:
Զբոսանքի գնացեք:
Ընտանիքի հետ ժամանակ անցկացրեք:
Հանգստյան օրերն ավելի հաճելի կլինեն, երբ ընտանիքի անդամների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնեք:
Ձեր ընտանիքի անդամները սիրում են ձեզ, ուստի գնահատեք նրանց սերը և մի փոքր ժամանակ գտեք նրանց համար:
Յոգայով զբաղվեք:
Կենդանաբանական այգի գնացեք:
Այնքան հաճելի է, երբ շրջում եք կենդանաբանական այգով և կենդանիներին տեսնում: Նրանց մեջ կարող եք հանդիպել յուրահատուկ և հիասքանչ էկզոտիկ կենդանիների, որոնք ձեզ հանգստություն կբերեն:
Մաքրություն արեք:
Թվում է՝ մաքրություն անելը հանգստանալու համար խելամիտ տարբերակ չէ, սակայն աշխատանքային նստակյաց օրերից հետո հարկավոր է շարժվել և բարելավել ֆիզիկական վիճակը: Միացրեք երաժշտությունը և մաքրեք փոշիները:
Հիշե՛ք՝ հագեցած աշխատանքային ծանր շաբաթից հետո հանգստյան օրերին պետք է լիցքաթափվել և վայելել հանգիստը: Միայն դուք կարող եք որոշել՝ ինչպես անցկացնել այդ օրերը: Փորձեք հանգստյան օրերը դարձնել տարբերվող և հետաքրքիր:
