Site icon woman.am

Ինչու ենք սեքսի ժամանակ ուրիշների մասին երևակայում

Դժվար է սեռական կյանքն առանց ֆանտազիաների պատկերացնել: Երբեմն մենք մտածում ենք զուգընկերոջ կամ այլ մարդկանց մասին, որոնք մեզ մոտ զգացմունքներ են առաջացնում:

Արդյո՞ք դրանում ինչ-որ վատ բան կա:  Ըստ “Sex Research” ամսագրի՝ տղամարդկանց 98%-ը և կանանց 80%-ը ժամանակ առ ժամանակ էրոտիկ բնույթի մտքեր են ունենում ոչ թե զուգընկերոջ, այլ մեկ այլ մարդու մասին: Միևնույն ժամանակ, շատերը նախընտրում են չիմանալ զուգընկերոջ ֆանտազիաների մասին, քանի որ վախենում են նրա կասկածներից և մեղադրանքներից: Սիրելիի հետ ռոմանտիկ հարաբերությունները պահպանելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչու են  մեզ համար այդ ֆանտազիաներն այդքան կարևոր:

Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչ ենք մենք իրականում ցանկանում: Սեքսի մասին մեր ունեցած գաղափարները, անհաջող փորձը և «արգելքները»  խոչընդոտում են զուգընկերոջ հետ անկեղծ քննարկումներին: Մեր ֆանտազիաներում մենք ազատ ենք, միևնույն ժամանակ, ավելի պաշտպանված: Մեր գլխում ծագած «ամենախելահեղ» մտքերը կարող ենք իրագործել միայն վերահսկողության շնորհիվ: Մեր ֆանտազիաներում մարդիկ խամաճիկներ են, որոնց հետ կարելի է ամեն բան փորձել առանց ամոթի և շփոթմունքի: Մենք մեկ ուրիշի մասին երևակայում ենք ոչ թե նրա համար, որ չենք սիրում մեր զուգընկերոջը, այլ այն պատճառով, որ մեր կյանքը միահյուսված նրանց կյանքին, իսկ մեզ հարկավոր է մի փոքր ազատություն և նոր մարդկանց ներկայություն: Ֆանտազիաների շնորհիվ հնարավոր  է  «օդափոխել» սենյակը և ներս թողնել մաքուր օդը:

Ե՞րբ է պետք անհանգստանալ

Երբ զուգընկերները միասին են արդեն երկար տարիներ, նրանցից յուրաքանչյուրի դեպքում ուրիշների մասին սեքսուալ ֆանտազիաներ ունենալը միանշանակ բնական երևույթ է: Սակայն, եթե նրանք նմանատիպ մտքեր են ունենում յուրաքանչյուր սեռական հարաբերության ժամանակ, դա նշանակում է, որ նրանց հարաբերություններում ինչ-որ բան փոխվել է: