Շատ տղամարդիկ էրեկցիան համարում են առնականության բնութագրիչներից մեկը, որը նրանց խոցելի է դարձնում մի շարք ազդակների նկատմամբ։
Ինչ է էրեկցիան
Էրեկցիայի ժամանակ առնանդամի արյունամատակարարումը ուժեղանում է մինչև 30 անգամ։
Հետևաբար, նորմալ էրեկցիայի համար անհրաժեշտ է, որ տղամարդն ունենա ԱՌՈՂՋ սիրտ-անոթային համակարգ։
Առնանդամի կառուցվածքը
Կազմված է հատուկ անատոմիական մարմիններից, որոնց արյունալեցման հաշվին վայրկյանների ընթացքում տեղի է ունենում առնանդամի չափերի կրկնակի, նույնիսկ եռակի մեծացում
Առնանդամի կազմության մեջ մկաններ ՉԿԱՆ ։
Առնանդամի կազմության մեջ մկաններ ՉԿԱՆ ։
Կա տարածված սխալ պատկերացում, որ առնանդամը կազմված է մկաններից, որի շնորհիվ էլ տեղի է ունենում էրեկցիան։
Էրեկցիայի առաջացման համար կարևոր է․
- հոգեկան ներդաշնակությունը
- առողջ անոթները(սիրտ-անոթային համակարգ)
- առողջ նյարդերը,
- տեստոստերոնի բավարար մակարդակը:
Էրեկցիայի տեսակները
- ադեկվատ (ռեֆլեկտոր) – սեռական օրգանների գրգռման արդյունքում
- ոչ ադեկվատ – առավոտյան և երեկոյան
- էրեկցիա (քնի ժամանակ)
Բոլոր այս գործընթացները կարգավորվում է գլխուղեղի կողմից։
Նորմալ սեքսուալ գրգռման համար անհրաժեշտ է հուզական տրամադրվածություն , սեռական ցանկություն , ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մոտ։
Եթե բացակայում են վերը նշվածները, ցանկացած սեռական փորձ կարող է ավարտվել ձախողմամբ
Էրեկցիայի առաջացման համար կարևոր նշանակություն ունի սեքսուալ գուգընկերոջ դերը, քանի որ, նրա ճիշտ մոտեցման շնորհիվ տղամարդը պետք է կտրվի առօրյա խնդիրներից, ֆիզիկական, հոգեկան լարվածությունից և մտնի պրոցեսի մեջ։
Իսկ այս ամենի համար անհրաժեշտ է, որ զույգերի մեջ լինի հոգեհուզական և հոգեսեքսուալ կապ, ճանաչեն միմյանց, տիրապետեն զուգընկերոջ անձնային առանձնահատկություններին։

