Դետոքսը միշտ է օգտակար
Դետոքսը օրգանիզմից թունանյութերի ու տարատեսակ մնացուկների դուրսբերումն է: Դրանք մեր օրգանիզմում կուտակվում են գրեթե միշտ՝ առանց բացառության: Այդ թունանյութերը կարող են դուրս բերվել օրգանիզմից բնական ճանապարհով: Սակայն լինում են դեպքեր, երբ ոչ պատշաճ նյութափոխանակության պայմաններում թունանյութերը մնում են՝ դառնալով ոչ բարենպաստ կուտակումների, ապա բոբոքումների ու այլ ռեակցիաների պատճառ:
Որպես կանոն, տարատեսակ թունային մնացուկների ուրույն պահեստ են աղիները:
Դետոքս հնարավոր է իրականացնել սննդային, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության պայմաններում:
Դետոքս է համարվում մեկ սնունդի օգնությամբ օրգանիզմից հնարավորինս շատ ավելորդ նյութերի դուրսմղումը: Սա կարելի է իրականացնել ոչ հաճախ, քանի ամսավա կտրվածքով մեկ անգամ: Քանի որ բոլոր մոնոդիետաները իրենցում ռիսկ են պարունակում՝ հաճախ կիրառելու դեպքում:
Իդեալական դետոքս է համարվում սովորական սենյակային ջերմաստիճանի ջրի կիրառումը ամբողջ օրվա ընթացքում՝ բացառելով որևէ այլ ուտեստ կամ խմիչք՝ անգամ սուրճ: Սա իհարկե ռիսկային որոշում է, քանի որ կարող է թուլացնել մարդուն, դառնալ ուշագնացության պատճառ, այն դեպքում, երբ օրգանիզմում կան անառողջ վիճակներ: Կամ երբ մարդը սովոր է օրվա մեջ որոշակի քանակությամբ կալորիաների կիրառությանը:
Այնուամենայնիվ, եթե որոշել եք դիմել դետոքսի այս խիստ արմատական միջոցին, հիշեք, որ ցանկալի է օրվա ընթացքում պասիվ կենսառիթմ ընտրել: Ավելի շատ ժամանակ անցկացնել տանը: Որոշակի ֆիզիկական վարժություններ իրականացրեք երեկոյան ժամերին՝ քնելուց առաջ: Հիշեք, որ պետք է խմել նվազագույնը 3 լիտր ջուր: Ցանկալի է չկենտրոնանալ սովածության զգացողության վրա: Սակայն, չափազանց ուշադիր է պետք լինել օրգանիզմի ազդակներին՝ ճնշման տատանումներ, սրտխփոց: Երբ անտանելի է դառնում զգացողությունը, պետք է նվազ կալորիականությունից սկսած (միրգ, մեկ գդալ շաքարավազ, մեկ կտոր հաց) վերականգնել սնուցումը: Տևական սովածությունից հետո անմիջապես կուշտ ուտելը ևս շոկ է օրգանիզմի համար:
Իդեալական դետոքս է համարվում կիտրոն, անանուխ, ջուր խառնուրդը: Այն նպաստում է օրգանիզմից մնացուկների ու թունանյութերի դուրսբերմանը՝ շնորհիվ կիտրոնի հատկությունների, միևնույն ժամանակ օրգանիզմին վիտամինով է ապահովում՝ լիարժեք չթուլանալու համար:

