Site icon woman.am

Բնական սեքս-խթանիչներ

Բոլորի հետ էլ պատահում է: Ձեր տարիքը, առողջական վիճակը, կենսակերպը և զուգընկերոջ հետ Ձեր փոխհարաբերությունները կարող են էապես ազդել Ձեր սեռական ցանկության վրա: Օգտագործելով բնական սեքս-խթանիչներ հնարավոր է լուծվեն ձեր խնդիրները։

Որոշակի դեպքերում հավելումները կարող են օգնել Ձեզ: Սակայն, առաջին հերթին, պետք է մի քիչ հեռվից նայել իրադրությանը:
Մի՛ ամաչեք պատմել Ձեր բժշկին, թե ինչ է տեղի ունենում Ձեր սեռական կյանքում:

“Որևէ խոտաբույս կամ հավելում օգտագործելուց առաջ մտածեք, թե ինչ կարող եք ավելացնել Ձեր կյանքին և ինչը կարող եք հանել դրանից՝ վարժություններ, քաշի նվազեցում, պայմանների կամ դեղորայքի փոփոխում”- պնդում է Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Ադրիան Ֆուհ-Բերմանը:

Սեքսի և հավելումների առնչությամբ ուշադրությունը մեծապես ուղղված է տղամարդկանց:
Սակայն, այն ինչ կարող է աշխատել տղամարդու դեպքում, կարող է արդյունավետ չլինել կանանց դեպքում: Սեռերն իրենց առանձնահատկություններն ունեն:

Կանանց համար

Երկաթ 

Եթե Ձեր օրգանիզմում նորմայից քիչ երկաթ կա, դա կարող է նվազեցնել Ձեր լիբիդոն:
Այն ներառում է սեռական ցանկությունը, գրգռումը, լյուբրիկացիան, ինչպես նաև՝ օրգազմի հասնելու ունակությունը:

Վիտամին E

Այս վիտամինն անհրաժեշտ է և՛ տղամարդկանց, և՛ կանանց:
Վիտամին E-ն կամ վիտամին սեքսը պատասխանատու են սեռական ցանկության և սեռական գեղձերի կանոնավոր աշխատանքի համար:

Ցինկ

Ցինկի պաշարը կարող եք լրացնել կարմիր մսի միջոցով: Այն խթանում է տեստոստերոնի արտադրությունն օրգանիզմում, ինչպես նաև կանխում է պրոլակտինի արտադրությունը, որը կարող է խանգարել սեռական գործառույթին:

Օմեգա 3

Այս օգտակար նյութը մեծապես պարունակվում է ծովամթերքի ու ձկնեղենի՝ մասնավորապես սաղմոնի մեջ: Այն բարելավում է արյան շրջանառությունը և արյուն մատակարարում սեռական օրգաններին:

Վիտամին C

Մասնավորապես, դեղձը հանդիսանում է վիտամին C-ի անսպառ աղբյուր, որը նույնպես պատասխանատու է կանանց սեռական ցանկության համար:
Վիտամին C-ի աղբյութ են հանդիսանում նաև կիտրոնը, նարինջը, մանդարինը և այլն։