Site icon woman.am

Բեռնաթափման օրեր նիհարելու համար

Բեռնաթափման օրեր

Շատ կանանց և աղջիկների համար բեռնաթափումը կարծես «կախարդական» փայտիկ է, որն օգնում է նիհարել և ազատվել մարսողական խնդիրներից ընդամենը մի քանի օրում: Այս հարցում նրանք չեն սխալվում, քանի որ ճիշտ բաղադրատոմսերի միջոցով հնարավոր է  կարճ ժամանակում կորցնել առնվազն 3,5 կգ:

Կարևոր է հիշել, որ բեռնաթափման միջոցով քաշի կորուստը պայմանավորված է ոչ թե ճարպի կորստով, այլ օրգանիզմում կուտակված ավելցուկային հեղուկի և չմարսված սնունդի հեռացմամբ:

Եթե դուք ցանկանում եք  ազատվել ավելորդ կիլոգրամներից և ձեր ցանկալի քաշն ունենալ կարճ ժամանակում, ապա ձեզ ենք ներկայացնում բեռնաթափման համար լավագույն բաղադրատոմսերը:

Վարունգով բեռնաթափման օր (- 3,5 կգ)

Այս բանջարղենն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, նախ՝ այն պարունակում է  քիչ քանակությամբ կալորիաներ, երկրորդ՝ վարունգը հարուստ է տարտրոնիկ թթվով, որը նպաստում  է  քաշի կորստին, քանի որ դանդաղեցնում է ածխաջրերը ճարպի վերածելու գործընթացը: 1, 5 կգ  թարմ վարունգով կարելի է պատրաստել  մի քանի ուտեստներ: Վարունգը պետք է ուտել առանց աղի կամ սոուսների, թարմ վիճակում երկու ձվի հետ: Քանի որ վարունգի կալորիականությունը ցածր է, խորհուրդ է տրվում խուսափել օրվա ընթացքում ծանր ֆիզիկական վարժություններ կատարելուց:

 Խնձորով բեռնաթափման օր (- 3 կգ)

Եվրոպացի միկրոկենսաբաններն ապացուցել են, որ խնձորի հաճախակի օգտագործումը նպաստում է աղիներում հատուկ տեսակի մանրէների աճին, ինչը կանխում է քայքայման գործընթացը և բարելավում սննդի կլանումը: Սննդաբանները խորհուրդ են տալիս ուտել ոչ միայն թարմ, այլև եփած խնձոր: Խնձորն օրգանիզմն ապահովում է ոչ միայն երկաթով և վիտամիններով, այլև նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Բեռնաթափման համար կարելի է ուտել 1,5 կգ թթու խնձոր:

Կեֆիրով բեռնաթափման օր (- 2 կգ)

Կեֆիրն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից և կարգավորում է  աղիների աշխատանքը: Քանի որ կեֆիրն ինքնին հեղուկ է, ուստի բեռնաթափման օրը չի կարելի  մեծ քանակությամբ ջուր խմել: Օրվա ընթացքում 1-1,5 լիտր ցածր յուղայնությամբ կեֆիրը խմել մոտավորապես 2-3 ժամը մեկ:

Հնդկաձավարով բեռնաթափման օր (- 1 կգ)

Հնդկաձավարի յուրաքաչյուր հատիկ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ և հանքանյութեր: Հնդկաձավարով օրգանիզմը բեռնաթափելու առանձնահատկությունը դրա պատրաստման եղանակն է: Երեկոյան հնդկաձավարը լցնել  եռացրած ջրի մեջ և թողնել մինչև առավոտ: Գործնականում օրվա ընթացքում կարելի է ուտել այնքան հնդկաձավար, որքան ցանկանում եք: Խորհուրդ է տրվում ուտել 1 բաժակ խաշած հնդկաձավար ամեն 2  ժամը մեկ՝ առանց աղի կամ սոուսի:  Օրվա ընթացքում հարկավոր է խմել նաև 2 լիտր մաքուր ջուր: