Site icon woman.am

Աֆորիզմներ ուժեղ կանանց մասին

Ուժեղ կանայք ձգտում են և հասնում մեծ հաջողությունների: Ուժեղությունը ոչ միայն ֆիզիկական կարողությունների, այլև էմոցիոնալ, մտավոր և հոգեկան ուժի մասին է:

Ինքնավստահ և անկախ կին դառնալու համար առաջարկում ենք հետևել ուժեղ կանանց մասին այս մեջբերումներին:

«Ավելի լավ է ուշադրության կենտրոնում լինել, քան՝ անտեսվել»: Մայե Վեսթ

«Հնարավոր է՝ ես խելագար եմ, բայց ոչ հարմարվող»: Ջենիֆեր Դոնելի

«Ես վիշապի արյունն ունեմ: Ես պետք է ուժեղ լինեմ: Արցունքի փոխարեն իմ աչքերում կրակ է հայտնվում»: Ջորջ Ռ. Մարտին

«Ուժեղ կնոջ կողքին ուժեղ տղամարդ է կանգնած, որին զորեղ է դարձնում կնոջ բնավորությունը»: Էլեն Ջ. Բարիեր

«Ուժեղ կինը ստեղծում է իր սեփական աշխարհը: Նա է միակը, ով գիտի` ինչպես գրավել տղամարդուն»: Էլեն Ջ. Բարիեր

«Մենք՝ կանայքս, չափազանց շատ ենք խոսում, բայց նույնիսկ այդ դեպքում չենք ասում մեր իմացածի կեսը»: Նենսի Ասթոր

«Պարո՛ն, եթե դուք իմ ամուսինը լինեիք, ես կթունավորեի Ձեր թեյը: Տիկի՛ն, եթե դուք իմ կինը լինեիք, ես կխմեի այդ թեյը»: Նենսի Ասթոր

«Օրհնյալ է այն կինը, ով հետաքրքիր է և հմայիչ»: Թեյլոր Ռոդս

«Նա մի պահ նայեց կնոջը, ապա քնքշորեն ժպտաց. «Ես քեզ չէի սիրի, եթե դու թույլ լինեիր»,- ասաց նա և հեռացավ»:

Ռոզամունդ Հոջ

«Ես կարող եմ ցավ զգալ, բայց ոչ երբեք թուլանալ»: Վերոնիկա Ռոթ

«Գրականության մեջ լավ տղաները երբեք չեն խախտում Աստծո 10 պատվիրանները, իսկ վատ տղաները խախտում են բոլորը: Այդ պատճառով էլ կանանց մասին գրելն այնքան զվարճալի է: Նրանք բնավ նման չեն տղաներին»: Քիմբերլի Բլեք

«Այն կնոջը, ով մոտ է Աստծուն, հեշտ չէ վախեցնել»: Միշել Քադնում

«Ոչ ոք չգիտի, թե դու ինչերի միջով ես անցնել և ինչեր են տեսել քո նուրբ և գեղեցիկ աչքերը, բայց ես վստահ եմ՝ այն, ինչին դու հասել ես,  կենդանանում է քո մտքում»: Նիկի Ռոու

«Իրենց կյանքում կանանց ընդամենը երեք բան է հարկավոր՝ սնունդ, ջուր և հաճոյախոսություններ»: Քրիս Ռոք

Նյութի աղբյուրը՝ www.goodreads.com