Site icon woman.am

ԱՆԱՐ՝ նորաձևություն ստեղծելով

Երբ աղջիկները մի բան որոշում են, անհնար է չիրագործեն: Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է հագուստին ու աքսեսուարներին: Հենց այսպես էլ ստեղծվել է ԱՆԱՐ բրենդը: Արփին և Անահիտը քույրեր են: Նրանք ԵՊՀՔի զարդակիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ բաժնում՝ ստացել են նկարիչ-վարպետի մասնագիտացում: Այնուհետև սկսել են համագործակցել տարբեր հեղինակավոր նորաձևության տների հետ: Արդյունքում, հիմնել են ԱՆԱՐը՝ հայկականի ու ժամանակակիցի միքսով հետաքրքիր մոդելներ ստանալու, կայանալու, զարգանալու, ճանաչվելու….

Խնդրում ենք պատմել՝ ինչպե՞ս առաջացավ սեփական բրենդ ունենալու գաղափարը:

Մեր ծնողները պատմում են, որ մենք դեռ 4 տարեկանից նկարում էինք և մանրամասն մեկնաբանում յուրաքանյուր պատկեր: Երբ արդեն 14 տարեկան էինք հայտարարեցինք, որ հագուստի մոդելավորողներ ենք դառնալու և հիմնելու ենք մեր ապրանքանիշը: Անվանումը այդ տարիքից էինք որոշել: Դեռ դպրոցական տարիներին ձևափոխում և նոր «շունչ» էինք հաղորդում մեր առօրյա ու տոնական հագուստներին՝ այդպիսով ունենալով յուրահատուկ զգեստապահարան: Հաճախ էին մոտենում մեզ ու հարցնում թե ինչ ապրանքանիշի են պատկանում մեր զգեստները:

– Ովքե՞ր են ներգրավված բրենդի ստեղծման աշխատանքներումո՞վ է Ձեր բրենդի հասցեատերը և ի՞նչ նյութեր են օգտագործվում:

Հիմնականում մենք երկուսս ենք, բայց մեզ շատ են օգնում են մեր ընտանիքի անդամները:
Ստեղծում ենք հագուստ այն կանանց ու աղջիկների համար՝ ովքեր սիրում են ձեռագործ աշխատանք ու ցանկանում են իրենց անհատականությունը փոխանցել հագուստի միջոցով:
Հիմնականում աշխատում ենք բամբակյա կտորներով: Օգտագործում ենք բարձրորակ և չգունաթափվող քարեր և ուլունքներ, որոնք յուրահատուկ փայլ են հաղորդում մեր զգեստներին։


– Դժվա՞ր է կայանալ ու նոր խոսք ասել շուկայում, ինչպես եք դիմակայում մրցակցությանը:


Շուկա մուտք գործելու ընթացքում պետք է սահմանել տարբերակիչ առանձնահատկություններ, որոնց միջոցով էլ հաճախորդները կճանանչեն ապրանքանիշը՝ ձևավորելով հաճախորդների համայնքը:

– Ի՞նչ պլաններ կան բրենդի զարգացման հետ կապված:

Բրենդի ճանաչելիության բարձրացում,մուտք արտասահմանյան շուկաներ և զանգվածային արտադրություն: Լինել կրողն ապրանքանիշի որդեգրած արժեքների՝ ազնիվ լինել հաճախորդների հանդեպ և անհատական մոտեցում ցուցաբերել նրանցից յուրաքանչյուրին:

-Ինչ դժվարությունների առաջ են կանգնում երիտասարդ աղջիկները՝ սեփական գործ նախաձեռնելիս:

-Դժվարությունների առաջ կանգնում են բոլոր ձեռներեցներն՝ անկախ գործունեության տեսակից և ծավալից: Երիտասարդները հիմնականում ունենում եմ փորձի կարիք: