Հղիության ընթացքը բաժանվում է երեք եռամսյակների, ուստի կարևոր է հաշվի առնել այդ շրջանում տեղի ունեցող փոփոխությունները: Իհարկե, յուրաքանչյուր հղիություն անհատական է,  սակայն գոյություն ունեն կանոններ, որոնցով պետք է առաջնորդվեն բոլոր կանայք:

Հղիությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում կարևորագույն և վճռական շրջան է, որի ընթացքում մարմինը բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում: Հղիության ընթացքում կնոջ վերաբերմունքն ամեն ինչի հանդեպ կտրուկ փոխվում է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հղիության ընթացքում կնոջ հորմոնալ մակարդակում տեղի են ունենում փոփոխություններ, ըստ այդմ՝ փոխվում է նաև սեքսի հանդեպ կնոջ վերաբերմունքը: Երբեմն  շատ զույգեր հրաժարվում են ամեն տեսակ սեռական մերձեցումից, քանի որ վախենում են ապագա երեխայի առողջության համար: Սակայն, արդյո՞ք պետք է նման ծայրահեղ քայլերի դիմել:

Սեքսը հղիության ընթացքում

Առաջին եռամսյակ

Հղիության առաջին եռամսյակը սկսվում է վերջին դաշտանից մինչև 12-րդ շաբաթը: Կնոջ համար հղիության ընթացքում ամենավտանգավոր շրջանը առաջին եռամսյակն է, քանի որ օրգանիզմը ենթարկվում է հորմոնալ  փոփոխությունների: Այս ընթացքում սեքսը չի արգելվում, սակայն բժիշկները խորհուրդ են տալիս բացառել սեքսը, եթե առկա են հետևյալ երևույթները.

Տոքսիկոզ

Դյուրագրգռություն և հոգնածություն

Անոթային ցածր ճնշում

Սեռավարակ զուգընկերոջ մոտ

Սեքսի փոխարեն տղամարդը պետք է սեր և ջերմություն փոխանցի իր կնոջը:

Երկրորդ եռամսյակ

Սեքսը հղիության ընթացքումՀղիության երկրորդ եռամսյակը սկսվում է 13-րդ շաբաթից: Այն համարվում է ամենանվտանգ և հանգիստ շրջանը: Այս ընթացքում կնոջ էրոգեն գոտիներն ավելի զգայուն են դառնում և մեծանում է  սեռական ցանկությունը: Բացի այդ,  ֆիզիոլոգիական փոփոխություններն արդեն նկատելի են դառնում: Հղիության երկրորդ եռամսյակում  սեքսը չի արգելվում, միայն հակացուցված են այն դիրքերը, որոնք կարող են ճնշել կնոջ որովայնը:

Երրորդ եռամսյակ

Սեքսը հղիության ընթացքումՀղիության երրորդ եռամսյակում պտղի աճի հետ մեկտեղ սահմանափակվում է կնոջ ակտիվությունը: Այս շրջանում ևս  սեքսն արգելված չէ, բացառությամբ վերջին երկու շաբաթների, քանի որ հաճախակի հարաբերությունները կարող են վաղաժամ ծննդաբերության հանգեցնել: Բացի այդ, սեքսի սահմանափակումները  զուգընկերոջ մոտ հոգեբանական բարդույթներ են առաջացնում, երբ վերջինս վախենում է վնասել փոքրիկին:

Ընդհանուր առմամբ, հղիության ընթացքում սեքսն օգտակար է, քանի որ դրական հույզերը խթանում են արյան շրջանառությունը, որի շնորհիվ երեխային բավականաչափ թթվածին է փոխանցվում: