Հարց: Բարև Ձեզ, ուզում էի իմանալ՝ մոտ 3 ամիս է ինչ դաշտանային ցիկլս ուշանում է: Ինձ ասում էին, որ, եթե քաշս նորմայից նվազում է, դրանից կարող է լինել, ինչպես նաև սթրեսից: Բայց Դուք ի՞նչ կասեք: Ինչու՞ է այդպես լինում: Եվ օրերն են կրճատվել, 2 օր է տևում:

Պատասխան: Բարև ձեզ: Քաշի կտրուկ նվազումը և սթրեսը կարող են պատճառ հանդիսանալ դաշտանային ցիկլի խանգարման,  բայց դա չի կարող շարունակական լինել, և եթե նախկինում էլ է եղել էդպիսի խանգարում, կա ցիկլի տևողության կրճատում, ճիշտ կլինի անցնել որոշ հետազոտություններ` գինեկոլոգիական զննում, փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ և հորմոնալ ստատուսի որոշում: